Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ:
Հայաստանի իշխանությունը բնականաբար ինչպես այս, այնպես է նմանատիպ այլ ադրբեջանական քարոզչական հարձակումներին լուրջ հակազդեցություն չի ապահովում:
ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես վահան օգտագործում սեփական խաղաղ բնակիչներին:
Իշխանությունը չի պատմի այն պարզ իրականությունը, թե ինչպես էին ադրբեջանական ստորաբաժանումները խոչընդոտում խաղաղ բնակիչների` հայերի տրամադրած հումանիտար միջանցքով մարտադաշտից դուրս գալու հանգամանքը:
Իշխանությունը չի պատմի, թե ինչպես անտերության մատնեց ադրբեջանական իշխանությունը Խոջալուից հեռացած սեփական քաղաքացիների ճակատագիրը:
ՀՀ իշխանությունը չի պատմում, թե ինչ եղավ Խոջալուից հեռացող այն խաղաղ բնակիչների հետ, ովքեր փորձեցին Ադրբեջան հասնել այդ պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Աղդամով ու ոչնչացվեցին ադրբեջանցի զինյալների կողմից:
Եվ վերջապես այս իշխանությունը չի խոսի այն մասին, թե ինչով էր կարևոր Խոջալուի` որպես Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի ուղղությամբ գործող կրակակետի ոչնչացումը և դրան ինչ կարևոր իրադարձություններ հաջորդեցին:
Այժմ Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն է ՀՀ-ում ունենալ այնպիսի իշխանություն, որը կլռի ոչ միայն ադրբեջանական տոտալ գրոհների, այնպես էլ նախորդ շրջանում Հայաստանի ու Արցախի ունեցած նշանակալի իրադարձությունների վերաբերյալ»,- գրել է նա:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56