Ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել մայրաքաղաքում նախորդ տարի արձանագրված հանցավորության վիճակն ու 2021 թվականի հետ համեմատական վերլուծությունը: Դատախազությունից հայտնում են՝ Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին. 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում: Բացառությամբ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ մյուս բոլոր հանցատեսակներով աճ է արձանագրվել (վիճակագրական տվյալների մեջ որպես հանցագործություն հաշվարկվել են նաև հանկարծամահության դեպքերը): 2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք (2021 թվականին՝ 16 հազար 438): Բացահայտումը կազմել է 30.5%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2022 թվականին՝ 2 հազար 542 դեպք, 2021 թվականին՝ 2 հազար 942), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2022 թվականին՝ 500, 2021 թվականին՝ 202) դեպքերի աճ: Ըստ Գրիգորյանի՝ 2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42 (2021 թվականին՝ 64): 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում (2022 թվականին` 105, 2021 թվականին՝ 147): Ըստ աղբյուրի. 2022 թվականին Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների թվում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 (2021 թվականին՝ 126), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք (2021 թվականին՝ 113): Երևան քաղաքի դատախազությունը 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մեկով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը, մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով մի շարք քաղաքացիների օտարելու վերաբերյալ, որի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս (ուսումնասիրությունների արդյունքներով նախաձեռնվում են իրավական գործընթացներ): Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը:
20:18
20:01
18:59
17:55
16:44
16:33
16:12
16:05
15:55
15:33
15:03
14:33
14:14
13:46
13:33
13:16
12:44
12:13
12:02
11:44
11:44 15.10.25
10:44 15.10.25
10:49 15.10.25
18:47 14.10.25
20:18 15.10.25
09:46 15.10.25
09:32 15.10.25
11:13 15.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02