«Տպավորությունս ընդհանուր առմամբ դառն էր, որովհետև շատ երկար ժամանակ ժողովրդագրական վիճակի մասին բոլորիս հայտնի խնդիրներն ունենք»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նախորդ օրը կառավարությունում ժողովրդագրության վիճակի մասին ուսումնասիրությունների արդյունքների քննարկման մասին ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին:
Նա լավ նորություն համարեց հետազոտության արդյունքներով տրված առաջարկը, ըստ որի՝ եթե ճիշտ քաղաքականություն վարվի՝ ժողովրդագրական դինամիկայի մեջ էական և շոշափելի փոփոխություն է հնարավոր մտցնել: «Ժողովրդագրական վիճակի բարելավման համար. մեծ հաշվով, կարևորագույն հանգամանքը որակյալ կյանքի ենթակառուցվածքի և միջավայրի ստեղծումն է: Խնդիրը հասավ քաղաքական քննարկման, ոտեղ հարց բարձրացվեց, որ մենք հաշվարկել ենք, թե խաղաղությունը, պատերազմն ինչ ազդեցություն կունենան, կամ՝ ունեցել են»,-հայտնեց գործադիրի ղեկավարը:
Նա հավաստիացրեց, որ շարունակվում է աշխատանքը, որը կարևոր է ժողովրդագրության ռազմավարության մշակման առումով:
«Կան ռազմավարական ընտրություներ, որը մենք պետք է կատարենք և կարծես թե մեր ընտրություններն այդ տրամաբանության մեջ են: Երկու դիտանկյուն կա: Մենք շատ դեպքերում տեսնում ենք, որ ծնելիության վրա ազդեցություն ունենալու գործիքներով, երբեմն չգիտակցելով, երեխաների ծնունդը ընտանիքի համար դարձնում ենք գումար ստանալու միջոց, բայց ռազմավարական տրամաբանությունն այն է, որ երեխայի ծնունդը դարձնենք ընտանիքի երջանկության, արժեքների և ընդհանրապես այն հավատի արգասիք, որ նրան սպասում է լավ ապագա»,-ասաց Փաշինյանը: Նա հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ քննարկում է գնացել:
Նշելով, որ ժողովրդագրական վիճակի հարցում կարևոր նշանակություն ունի ակտիվ ծերության հանգամանքը՝ Փաշինյանը հայտնեց, որ ժամանակակից աշխարհում ծերության հասկացությունն էլ է փոխվում և 75-80 տարեկանն արդեն զառամյալ ծերություն չի համարվում:
«Օերնսդրական որոշակի փոփոխություններով փորձում ենք այնպես անել, որ կենսաթոշակի տարիքի մեր հայրենակիցներին մաքսիմալ ակտիվ վիճակում պահենք՝ տնտեսական և հանրային իրենց գործունեությունը հնարավորինս պահպանելու համար, բայց դրա համար կա մի հանգամանք՝ նրանք պետք է մաքսիմալ առողջ լինեն»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Աղբյուր` Panorama.am
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58