«Քաղաքապետը կառավարությունում և այս նույն շենքում երեք տարի փոխվարչապետ չի աշխատել և միգուցե ավելի քիչ է պատկերացնում ներսի պրոցեսները, ընդամենն արդյունավետություն ենք ապահովում»,-հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են նա ստվերում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և նրա փոխարեն ինքն է գալիս կառավարության նիստում: Նա հայտարարեց, որ կառավարության նիստին ավելի շատ հարցեր են գալիս Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և այն կապված է նրա հետ, որ քաղաքապետարանի իրենց թիմով մեխանիզմներն ավելի լավ են պատկերացնում: «Քաղաքապետարանում գործում է քաղաքական թիմ և խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով տարբեր տեղեր տարբեր մարդիկ են աշխատում»,-հայտարարեց Ավինյանը և հավելեց, թե հաշվի առնելով իր փորձը՝ քաղաքապետարանում գտել են, որ ավելի արդյունավետ կլինի ինքը գա կառավարության նիստերին: Երևանի փոխքաղաքապետը չմեկնաբանեց «Գելափ»-ի ուսումնասիրության արդյունքներն, ըստ որի՝ նրա վարկանիշն անկում է ապրել: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում էլ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե Աջափնյակի մետրոյի նոր կայարանը կառուցվելու է «48 ամսից՝ երկու տարում», բայց մեկ նախագծի քննարկումից հետո հաջորդ նախագծի քննարկման ժամանակ ձայն խնդրեց և ուղղեց իր սխալը՝ հայտնելով, որ 48 ամիսը 4 տարի է նշանակում:
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55