ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակը։ «Այցի շրջանակում Ի. Սաղաթելյան ողջույնի խոսքով է հանդես եկել Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատության հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառմանը։ Մինչ տոնախմբության մեկնարկը, Իշխան Սաղաթելյանը ՀՀ-ից Իրան ժամանած մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպել է ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի հետ։ Թեհրանում մարտի 2-ին մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորագրով՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովը, որին զեկույցով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ և փորձագետներ։ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակներում Ի. Սաղաթելյանը ելույթով հանդես կգա ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Նոր Ջուղայում, մարտի 3-ին»,- ասվում է հաղորդագրությունում։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56