«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Գլխավոր դատախազը որոշել է խառնվել նաեւ համայնքների ղեկավարների գործերին: Բանն այն է, որ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Իսկ ի՞նչ է լինելու այս նախագծերի ընդունման արդյունքում: Այսպիսով, օրենսդրական այս փոփոխության արդյունքում Դատախազությունը լիազորված կլինի համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն հրամաններն ու որոշումները, որոնց արդյունքում օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը: Հիմնավորման մեջ նշվում է, թե այդպես հնարավորություն կլինի ապօրինի կերպով արված որոշումների արդյունքում օտարված հաստատությունները վերադարձնել համայնքին: Այսպիսով, ստացվում է, որ Երեւանի քաղաքապետը եւ ապագա քաղաքապետը աշխատելու է համայնքի ղեկավար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մոտ: Մարզերում համայնքների ղեկավարներին կվերահսկեն մարզային դատախազները: Ասել է թե՝ տեղական ինքնակառավարում ասվածը հօդս է ցնդելու: Ինքնակառավարումը վերահսկվելու է դատախազության կողմից ամբողջությամբ:Հավելենք, որ ՀՀ բոլոր նախկին դատախազները փորձել են այս օրենքը անցկացնել, սակայն չի հաջողվել. միայն Վարդապետյանին հաջողվեց համայնքային շահը նույնացնել պետական շահի հետ եւ մխրճվել համայնքային կառավարման գործերի մեջ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02