Հայաստանը կարեւորում է Հնդկաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ նախօրեին Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Օմ Բիրլայի հետ: Նա մսնավորապես, նշել է.
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական եւ աշխատանքային այցեր, որոնք վկայում են երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Անդրադարձել եմ ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները եւ փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ:նշել եմ, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից եւ կարեւորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ: Նշել եմ, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք: Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլան նշել է, որ կարեւորում է երկու խորհրդարանների միջեւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը եւ ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձեւաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին: Նշել եմ որ ՀՀ Ազգային ժողովում իմ գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը եւ շեշտել, որ հիանալի կլիներ նաեւ Հայաստանի հետ բարեկամական խմբի ձեւավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ եւ սերտ համագործակցության համար: Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտուր, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն եւ կրթություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն եւ այլն: Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ կհյուրընկալի Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Նյու Դելիում: Հնդկաստանի ԱԺ խոսնակին եմ փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01