Սյունիքի մարզի մարտական դիրքի վագոն–տնակում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի ծնողները այսօր փակել էին Գյումրի–Երևան ավտոճանապարհը` պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Զինծառայողի հարազատները պնդում էին, որ որևէ հստակ պատասխան չեն ստացել Պալյան Պողոսյանի մահվան հետ կապված։
«Ծնողին լսելու ընդունակություն չունեն իրենք, ես հարց ունեմ, եթե նա ընդունակություն չունի իմ հարցերին պատասխանելու, էլ ինչ պաշտպանության նախարար, ձևական ընկել զորամասերը, թոզ է փչում ժողովրդի աչքին, մեզ խաբել են մինչև այսօր»,- այս մասին Aravot.am-ի հրապարակած տեսանյութում ասաց Պալյան Պողոսյանի մայրը։
Ոստիկանների հորդորով հարազատները բացել են ճանապարհը՝ խոստանալով, որ համապատասխան մարմինները կօգնեն մարտի 7-ին հանդիպել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ։
Հիշեցնենք, ողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հուլիսի 17-ի գիշերը։ Պալյան Պողոսյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Նա 10 օր հիվանդանոցում է եղել, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:
13:23
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
18:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36