Հայաստանում տնտեսական փոփոխություններ են հարկավոր: Այս մասին այսօր «Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» և Ֆ․ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից կազմակերպված «Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Վերջինս նշեց, որ հանդիպել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ քննարկելու համագործակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև, ապա ասաց. «Վարչապետի նպատակն ակնհայտ էր՝ բարելավել բիզնես միջավայրը, եվրոպական փորձ ներմուծել կառավարման ոլորտում: Սա համընկնում է եվրոպական քաղաքականությանը: Մենք համարում ենք, որ պետք է բարելավել բիզնես միջավայրը, աճի նոր միտումներ ներմուծել»:
Պյոտրի Սվիտալսկին նշեց, որ ոչ միայն տնտեսագետների, այլև՝ հանրության կողմից շատ է լսել, որ սա կարևոր փուլ է Հայաստանի համար, ավելին՝ ոլորտի փորձագետները հավաստիացրել են, որ տնտեսական աճի ավանդական գործոնները սպառել են իրենց, ուստի պետք է նոր մոտեցում:
Այս առումով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարը շեշտեց. «Հայաստանը պետք է փնտրի աճի նոր հնարավորություններ, շեշտը դնի բավարար աճի միտումների վրա: Մեր վերլուծությամբ երկու այսպիսի կարևոր աճի հնարավորություններ կան: Առաջինը՝ փոքր և միջին բիզնեսի զարգացումն է: Եվրամիությունում ՓՄՁ-ները զբաղվածության 60-ից 70 տոկոսն են կազմում, իսկ ՀՀ-ում՝ միայն 30 տոկոսը։ Այս առումով Հայաստանը հետ է մնում Մոլդովայից, Վրաստանից, նույնիսկ Բելառուսից: Ուստի պատահական չէ, որ ԵՄ-ն ծրագիր է սկսում ՓՄՁ-ների աջակցության համար, որ նրանց համար հեշտանա ֆինանսական աջակցություն որոնելը: Հայաստանում ՓՄՁ-ները ուշադրության կարիք ունեն:
Երկրորդ գործոնը, որը կարող է ազդել տնտեսական աճի վրա՝ արտաքին ներդրումներն են: ԵՄ-ն ամենախոշոր արտաքին ներդրողն է Հայաստանում, մենք հավատում ենք, որ այս միջավայրը պետք է բարելավել, վերացնել քաղաքական խոչընդոտները, որոնք ներդրողներին են խանգարում: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այն գործոններից է, որը դեր է խաղում ներդրումների համար, բայց կարծում եմ, որ Հայաստանում կա պոտենցիալ: Մեր առաջնային նպատակն է վերացնել խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնես գործունեությանը: Սա հենց այն է, ինչ վարչապետը նկատի ուներ, որովհետև եթե սա չկատարվի՝ արտաքին ներդրողները Հայաստան չեն գա»:
Սվիտալսկին նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը ևս կարող է բարելավել միջավայրը՝ տնտեսական զարգացումների հեռանկարներով, եթե ստեղծվի թափանցիկ ու համակողմանի հարկային դաշտ:
Ըստ դեսպանի, տնտեսության զարգացման, ազատ շուկայական հարաբերությունների ստեղծման համար, հարկավոր է հավասար դաշտ բիզնես միջավայրի համար, պետական գնումները պետք է կատարվեն թափանցիկ, ինչպես նաև դատական համակարգի անկախությունը պետք է ապահովվի, որովհետև արդար բիզնեսի ամենակարևոր երաշխիքը դատարանների անկողմնակալությունն է:
«Հայաստանը գտնվում է կարևոր փուլում և պետք է քննարկի տնտեսական քաղաքականության փոփոխություններ: Սա ոչ միայն ձեռնարկատերերի ակնկալիքն է, այլև՝ քաղաքացիների»,- նշեց նա:
tert.am
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47