Այսօր Հայաստանում տեղի ունեցավ «Աշխարհն առանց խոչընդոտների» խորագրով անդրանիկ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացմանը: Գիտաժողովը համախմբել էր բազմաթիվ բարձրաստիճան գործընկերների՝ ազդարարելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների աջակցության, պաշտպանության և երաշխավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու վերջիններիս վճռականությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության կողմից կազմակերպված այս երկօրյա գիտաժողովի կայացմանն աջակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը (ԿԲԻԾ):
Ակնկալվում է, որ գիտաժողովը նպաստելու է քաղաքականություն մշակողների և իրականացնողների միջև ազգային համաձայնության ամրապնդմանը ԱՀԿ ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) իրականացման հարցում, ինչն իր հերթին կազդի երկրում հաշմանդամության գնահատման և հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական ծառայությունների զարգացման վրա: Մասնակիցները կծանոթանան Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման ոլորտում արձանագրված ազգային և միջազգային լավագույն փորձին, կքննարկեն երկրում տարբեր հատվածների միջև համագործակցության ամրապնդման, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու միջավայրային խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումները: Ինչպես նաև տեղի ունեցող սոցիալական բարեփոխումների շրջանակներում հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների ավելի արդյունավետ հասցեագրումը:
Հաշմանդամություն ունեցող երեխաներն, անկասկած, հասարակության ամենախոցելի անդամներն են, քանի որ նրանց իրավունքների իրականացումը կախված է այլ անձանցից: Նրանց դպրոց հաճախելու, առողջապահական ծառայություններից օգտվելու կամ հասարակության մեջ իրենց ձայնը լսելի դարձնելու հավանականությունն ավելի փոքր է: Բացի այդ, իրենց հաշմանդամության պատճառով նրանք չարաշահման և բռնության ենթարկվելու մեծ ռիսկի տակ են: Ամբողջ աշխարհում, որպես կանոն, հաշմանդամություն ունեցող անձինք ունեն ավելի ցածր առողջական և կրթական ձեռքբերումներ, ավելի սահմանափակ տնտեսական հնարավորություններ և աղքատության ավելի բարձր մակարդակ: Այս հանգամանքն ավելի շատ պայմանավորված է այն խոչընդոտներով, որոնց հետ նրանք բախվում են առօրյա կյանքում, քան՝ հաշմանդամությամբ:
2006 թ.-ի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան նոր թափ է հաղորդում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջազգային շարժմանը: Մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձինք բարեգործության, բուժօգնության և սոցիալական պաշտպանության «օբյեկտներ» դիտարկվելու փոխարեն ընկալվում են որպես իրավունքներ ունեցող «սուբյեկտներ», ովքեր ընդունակ են պաշտպանել այդ իրավունքները, կարող են ազատ և տեղեկացված ինքնուրույն որոշումներ կայացնել սեփական կյանքի վերաբերյալ, ինչպես նաև՝ հանդես գալ որպես հասարակության ակտիվ անդամներ:
ՀՀ կառավարությունը վավերացրել է Կոնվենցիան 2010 թ.-ին՝ ազդարարելով իր պատրաստակամությունը երաշխավորելու հաշմանդամություն ունեցող անձանց համընդհանուր մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների իրականացումը, ինչպես նաև՝ վերջիններիս համար քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին մասնակցելու հավասար հնարավորությունների ապահովումը: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարությունը 2016 թ.-ը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: 2016թ.-ի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի գործընկերության աջակցությամբ ՀՀ պետական ատյաններն աշխատանքներ են իրականացրել գոյություն ունեցող քաղաքականությունն ու օրենսդրությունը Կոնվենցիային համապատասխանեցնելու ուղղությամբ: Գիտաժողովը կօգնի ոչ միայն ընդգծել այս ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները, այլև՝ փորձագետների լայն միջազգային ցանցի աջակցությամբ ռազմավարական ուղղություն մշակել այն աշխատանքների համար, որոնք դեռ պետք է իրականացվեն:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02