Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 4-ին, հանդիպել է ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների, երիտասարդների և ուսանողների հետ, ովքեր անմիջապես արձագանքել էին հանրօգուտ աշխատանք կատարելու իր խնդրանք-կոչին: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Շնորհակալություն հայտնելով մեծաթիվ արձագանքների և կարճ ժամանակահատվածում աննախադեպ համախմբման համար՝ Գուրգեն Ներսիսյանը կարևորել է պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանն աջակցելու պատրաստակամությունը: Պետնախարարի խոսքով, նախաձեռնությունը կնպաստի մեր ներքին զարթոնքին ու ուժերի և հնարավորությունների միավորմանը: «Բացի հասարակական կազմակերպություններից դիմել են նաև առանձին անհատներ, պետական ու մասնավոր հատվածի աշխատակիցներ: Նախաձեռնության հիմքում միայն ֆիզիկական աշխատանք ապահովելը չէ, այլ առողջ ու կարող ուժերի համախմբումն ու շփումը բնակիչների հետ, նրանց խնդիրներն ու մտահոգությունները լսելը: Սա շատ կարևոր հարթակ է, որը միավորել է թե Ազգային ժողովի պատգամավորին, թե կառավարության ներկայացուցչին, թե հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Ստեփանակերտի ու շրջանային կառույցների ներկայացուցիչներին: Նախաձեռնությունը համարում եմ անհատապես կամ խմբային հոգատարության դրսևորում մեր քաղաքացիների նկատմամբ»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը: Հանդիպանը, որին մասնակցել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը, քննարկվել են Արցախի Հանրապետություն տեղափոխված հումանիտար բեռի փաթեթավորման ու բաշխման աշխատանքներին վերաբերող կազմակերպական հարցերը և նախկինում ունեցած համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիները: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հետ և հստակեցրել առաջիկա անելիքները: Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մաղթել է արդյունավետ աշխատանք և հայտարարել, որ նախաձեռնությանը միանալու համար սպասված են բոլորը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44