Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: ԱՆ-ից հայտնում են, որ արդարադատության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար: Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է մինչ այս ռազմավարության մշակման ուղղությամբ նախաձեռնված և իրականացված աշխատանքներին, աշխատանքային խմբի քնարկմանն է ներկայացրել ռազմավարության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեսլականը, ինչպես նաև առաջարկել է աշխատանքների իրականացման ժամանակացույցը։ Հանդիպման ընթացքում հնչեցվել են տարբեր առաջարկներ ռազմավարության մշակման մեթոդաբանության, հիմնական ուղղությունների, կարիքների հավաքագրման ձևաչափերի և աշխատանքի կազմակերպման հետագա քայլերի վերաբերյալ։ Նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել կարիքների գույքագրումն ու ձեռնամուխ լինել ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների նախագծի մշակմանը։ Նախագծի նախնական տարբերակն ակնկալվում է ունենալ ապրիլին՝ աշխատանքային խմբում քննարկելու նպատակով։ Աշխատանքային խումբը, որը ձևավորվել է փետրվարի 11-ին տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում հնչած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն, բաղկացած է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների 34 ներկայացուցիչներից:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44