2016 թ.-ից այդ շենքերն ավիրված մնացել էին, ժողվուրդը կամաց-կամաց եկավ ապրելու այդ շենքերում, նոր իրենց պետք եկա՞վ դրանք: Կարող էին սկզբից վերցնել այդ շենքերը, քանի դեռ այնտեղ ժողովուրդ չէր ապրում, իսկ այսօր մենք քրտինք ենք թափել, պատ ենք շարել»,-ՊԵԿ-ի շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՊՆ-ի նախկին շենքից վտարված Ռուզաննա Պողոսյանը:
Նա հայտարարեց, որ ոստիկաններն իրենց գույքը կոտրել և գողացել են:
«Կարող եմ հատ առ հատ ասեմ, ոստիկաններն են թալանել մեր բոլորի գույքերը: Ոստիկաններն են գողերին բռնում, բայց մեկը պետք է լինի, որ ոստիկաններին բռնի»,-ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ՊՆ-ի շենքից վտարված ընտանիքների գույքը հավաքել մի տեղում են լցրել, ամբողջը կոտրել և հնարավոր չի եղել այնտեղից իր վերցնել:
Անօթևան մնացած քաղաքացիները հայտնեցին, որ ՊԵԿ-ի շենքի դիմացից չեն հեռանալու և ժամանակ են տալիս, որ Ռուստամ Բադասյանն իջնի իրենց հետ հանդիպման, այլապես իրենք կպահանջեն վերջինիս հրաժարականը:
Ռուզաննա Պողոսյանը նաև հայտնեց, թե կտրել են նաև վրանների տակ ապրող կնոջ երեխաների նպաստները:
«Մենք աշխատում ենք, որ բյուջե լցենք, հիմա անցել են երեխաների նպաստներով բյուջե լցնելուն»,-ասաց նա և տեղեկացրեց, որ շենքի բնակչուհիներից մեկը, որը 5 երեխա ունի, գնացել է, որ նպաստ ստանա, ասել են, թե այն կտրել են, ու չեն բացատրել՝ ինչու:
Մյուս բնակիչը հայտնեց, որ իր նպաստը կտրել են, քանի որ չունի մշտական բնակության վայր:
«Սրա նման տհասները նստել են վարչապետ, թուրքին օգնություն են ուղարկում, մեզ թուրքիզ բեթար են վարվում»,-հայտարարեց կինը և տեղեկացրեց, որ շենքից վտարվելուց և վրանում բնակվելու պատճառով իր անչափահաս երեխան թոքաբորբով է հիվանդացել և ցույցի պահին շնչառական սարքով մեքենայի մեջ է:
«Տաբուրետկեն ձեռքը ընկած, մարզերում ձայն էր խնդրում, որ տաբուրետկեն աթոռ դառնա: Մենք իրեն օգնեցինք, մեխ խփեցինք, որ հենվի, հիմա իրա սոված փորը կշտացել է, իր բոմժ երեխեքը դարձել են ամենխնամվածները, մեզ էլ դարձրել է իր նախկին ընտանիքի անդամներից մեկը՝ բոմժ»,-հայտարարեց վրդովված կինը:
Աննա անունով մեկ այլ բնակիչ էլ հայտարարեց, որ պահանջում են իրենց ջարդած գույքը, գողացված իրերը, կատարած ծախսերը հետ վերադարձնեն և ապահովեն բնակարաններով:
«Եթե նման ալան-թալան է, թող ուրիշ երկիր գնան թալանելու ոչ թե իրենց ժողովրդին»,-ասաց բնակչուհին:
20:18
20:01
18:59
17:55
16:44
16:33
16:12
16:05
15:55
15:33
15:03
14:33
14:14
13:46
13:33
13:16
12:44
12:13
12:02
11:44
11:44 15.10.25
10:44 15.10.25
10:49 15.10.25
11:13 15.10.25
09:32 15.10.25
09:46 15.10.25
11:35 15.10.25
09:01 15.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02