«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ամփոփվել են Սևանա լճի հանրային երեք լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացված հայտերը։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննել է յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։ Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվել են ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։ Հանձնաժողովը դիտարկել է դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։ Դրանք էին՝ համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին, առաջարկվող բարձր վճարի չափը, օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը), ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը), նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը), սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա), ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։ Հաղթող է ճանաչվել միայն մեկ հանրային լողափի` N 4-ի համար ներկայացված ներդրումային ծրագիրը: Լողափը գտնվում է Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի բնակավայր մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և գազի գծեր: N7 հանրային լողափի համար հայտ չի ներկայացվել, N8 հանրային լողափի համար ներկայացված ծրագիրը չի բավարարել ներկայացված պահանջներին և հաղթող չի ճանաչվել: Հաղթող մասնակցի հետ կկնքվեն պայմանագրեր։ Շնորհավորելով հաղթող ներդրումային ծրագրերի հեղինակին՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ևս մեկ անգամ կարևորել է հանրային շահի գերակայությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում արդեն նկատելի կլինեն ծրագրերում նշված քայլերի իրականացման առաջին արդյունքները։ Դրանք ամբողջությամբ պետք է լինեն հանրային լողափի գաղափարի համատեքստում և լիարժեք ծառայեն քաղաքացիների համար պատշաճ ջրային հանգստի կազմակերպման գաղափարին: Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ խստիվ վերահսկվելու են հանրային լողափերին առաջադրված պահանջների պահպանումը:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01