Ստեփանակերտում բացվել է «Մեր սարերը» կենտրոնը, որը դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման վայր: Կենտրոնում տեղի են ունեցել առաջին քննարկումները՝ ներկայացվել է հաղորդակցության այլընտրանքային համակարգի ներդրման նոր ծրագիրը: Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շրջափակման պայմաններում արցախցիները զրկված են կենսական կարևորության ռեսուրսներից, այդ թվում՝ որակյալ կապից: «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության կողմից պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակը նույնիսկ համացանցի արգելափակման պայմաններում բնակչության համար հաղորդակցության հուսալի ու որակյալ միջոցի ապահովումն է:
Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու նշանակությունն Արցախի բնակչության համար:
«Նպատակն է ունենալ այնպիսի համակարգ, որը նույնիսկ ինտերնետային շրջափակման պայմաններում Արցախի բնակիչների համար հաղորդակցության այլընտրանքային և հուսալի միջոց կդառնա: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ կապի բոլորովին նոր հնարավորություններ կստեղծվեն Արցախի համար»,- ասել է Գրիգորի Մարտիրոսյանը։
Կենտրոնում կազմակերպված մյուս քննարկումը վերաբերել է Արցախի անվտանգության հարցերին, ներկայացվել է Highgate Consultancy սոցիոլոգիական ընկերության՝ 2022 թ․ դեկտեմբերին և 2023 թ. հունվարի վերջին և փետրվարի սկզբին Արցախում անցկացված սոցիոլոգիական հետազոտության՝ անվտանգությանը վերաբերող հատվածը: Հետազոտությունը բավականին համապարփակ է և ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Արցախի անվտանգությունը, քաղաքացիական մասնակցությունը պետական կառավարմանը, կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում, սփյուռքահայերի հետ փոխհարաբերությունները, ինքնությունն ու կրթությունը, սոցիալական հավասարությունը և այլն: «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ցանկացած ծրագիր իրականացնելուց առաջ շատ կարևոր է հասկանալ ժողովրդի մոտեցումը, հիմնական մտահոգություններն ու խնդիրները, որպեսզի ծրագրերը լինեն թիրախային՝ ուղղված նրանց կենսական խնդիրների լուծմանը: Այդ սկզբունքով է առաջնորդվում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը:
Անդրադառնալով «Մեր սարերը» կենտրոնի գործունեությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այն դառնալու է քննարկումների, բանավեճերի, նոր գաղափարների ու ծրագրերի ներկայացման, հասարակական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարթակ: Քննարկումները հիմնականում երկու ուղղություն են ընդգրկելու՝ փորձագիտական, ռազմավարական վերլուծություններ և իրականացվող ծրագրերի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։
«Այս ճգնաժամի պայմաններում կարևոր է ունենալ մի վայր, որը հնարավորություն կտա համագործակցության մեխանիզմ գործարկել մասնավոր և պետական հատվածների միջև: Վստահ եմ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում միասնականությունը միակ ճանապարհն է, որը թույլ կտա հաղթահարել այս մարտահրավերները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03