Ըստ Լավրովի պլանի 5 շրջաններից դուրս են գալիս Արցախի ուժերը, երկու շրջան՝ Քելբաջար եւ Լաչինի, մնում են այնքան ժամանակ, քանի դեռ ազատ կամարտահայտությամբ ԼՂ կարգավիճակի հարցը որոշված չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:
«Դա, ըստ էության, կամ նշանակում է հավերժ, կամ Ադրբեջանը պետք է համաձայնի անցկացնել հանրաքվե: Հայկական կողմի դիրքորոշումն է, որ որեւէ ժամկետ հանրաքվեի վրա չպետք է լինի: Բոլորն էլ գիտեին, որ այդ հանրաքվեն չի լինելու եւ այդ կարգավիճակը պահպանվելու է, միջազգային խաղաղապահի ուժերը կանգնելու էին այնտեղ: Դա նշանակում էր, որ Լաչինի, Քելբաջարի շրջանները եւ ԼՂ-ն տարանջատվում էին Ադրբեջանից անվտանգության մեխանիզմներով: 2018-ից հետո նախագահ Սարգսյանը փակագծեր է բացել, որ պետք է երեք փաստաթղթեր լինեն՝ Հայաստան-Ադրբեջան փաստաթուղթ, դրանից հետո եռանախագահող երկրների հայտարարությունը, եւ դրանից հետո ՄԱԿ-ի ԱԽ որոշումը: Սա է եղել այս իշխանության ստացած ժառանգությունը»,- ասաց Շահնազարյանը՝ հիշեցնելով, որ այն տարածքները, որտեղից ԼՂ ուժերը դուրս էին գալու, դրանք բոլորը պետք է լինեին ապառազմականացված:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55