Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության դերը խաղաղ գործընթացին աջակցելն է։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Մենք Ադրբեջանի իշխանություններին տեղեկացրել ենք Հայաստանում առաքելության մասին։ Մենք Ադրբեջանի իշխանությունների հետ անկեղծ ենք եղել։ Մենք համաձայնության չենք եկել Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում։ Բայց մենք լիովին թափանցիկ ենք եղել այն հարցում, թե ինչ ենք անում, որն է այս առաքելության գործունեությունը: Առաքելության նպատակն է թե հայ-ադրբեջանական սահմանին եւ միջազգային սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի հետ կապված հայկական համայնքներում վստահության ձեւավորումը եւ թե խաղաղ գործընթացի խթանումը, որը շատ կարեւոր տարր է։ Քանի որ, մեր կարծիքով, առաքելության նպատակը խաղաղ գործընթացին աջակցելն է, եւ իհարկե, այն չի համարվում այլընտրանք, փոխարինում։ Մեր կարծիքով՝ այն պետք է խաղաղ գործընթացի կատալիզատորի դեր ունենա, ինչպես նաեւ պետք է օգնի հայկական կողմին, որն իրեն մի փոքր անվստահ է զգում, ավելի ակտիվորեն ներգրավվել խաղաղ գործընթացին եւ լավ արդյունքների հասնել։ Ահա թե որն է մեր նպատակն այս առաքելության հետ կապված», - ասել է Կլաարը։
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36