ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Սան Դիեգոյում կընդունի Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներին, որպեսի նախանշի Ավստրալիային միջուկային սուզանավերով եւ բարձր տեխնոլոգիական այլ զենքերով ապահովելու հաջորդ քայլերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Բրիտանիայի վարչապետը երկուշաբթի կայցելի ԱՄՆ, որպեսզի հանդիպի Բայդենի եւ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ՝ եռակողմ AUKUS դաշինքի պաշտպանական գործարքի շուրջ բանակցելու համար:
Ծրագրերի մասին տեղեկացված աղբյուրները հայտնել են, որ երկուշաբթի օրը Սան Դիեգոյում տեղի կունենա եռակողմ գագաթաժողով, որի ժամանակ կբացահայտվեն 2021 թվականի AUKUS համաձայնագրի նոր մանրամասները, որը ստեղծվել է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին հակազդելու ջանքերի շրջանակներում:
ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան Արթուր Սինոդինոսն անցյալ շաբաթ ասել է, որ սուզանավերի գործարքի մանրամասները կհրապարակվեն մարտի կեսին։
ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմը տեղակայված է Սան Դիեգոյում, եւ պլաններին ծանոթ աղբյուրը Reuters-ին ասել է, որ եռակողմ գագաթաժողովը կարող է սուզանավի այց ներառել:
Թեեւ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են Ավստրալիային տրամադրել միջուկային սուզանավերի տեղակայման տեխնոլոգիա, մնում է պարզել, թե ինչպես է այդ հնարավորությունը փոխանցվելու Ավստրալիային, որը միջուկային արդյունաբերություն չունի:
AUKUS-ը կլինի Ավստրալիայի երբեւէ ամենամեծ պաշտպանական նախագիծը եւ աշխատատեղերի հնարավորություններ կբացի բոլոր երեք երկրներում, սակայն առայժմ պարզ չէ, արդյոք դա կլինի ամերիկյան կամ բրիտանական նախագծման սուզանավ, թե այս երկուսի համադրությունը, ինչպես նաեւ երբ նավերը կսկսեն շահագործվել։
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36