Կոալիցիայի շրջանակում Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ գործակցող «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» այսօր համարձակ ու հավակնոտ գնահատեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում մինչ կառավարության ծրագրի քննարկումը ներկայացրին իրենց խմբակցության տեսակետը կառավարության ծրագրի մասին:
Հիշեցնենք, որ նախորդ կառավարության ծրագրին, որտեղ ՀՅԴ-ն նախարարներ չուներ, ՀՅԴ դեմ էր քվեարկել:
Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք մոտ տասն օր է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են լինում, Կառավարությունն անընդհատ վերամշակում էր նախնական տարբերակը, իրենք էլ զուգահեռաբար իրենց մոտեցումներն էին ներկայացնում:
«Երկուշաբթի օրը հանդիպել ենք վարչապետի հետ և մանրամասն խոսել ծրագրի մասին: Մեր գնահատմամբ՝ այս ծրագրի կարևորագույն ուղերձը մեր երկրի այսօրվա իրավիճակի համարձակ ու շիտակ ախտորոշումն է՝ առանց ինքնախաբեության, առանց թաքցնելու՝ ինչ վիճակ ունենք երկրում՝ տարբեր առումներով: Բնականաբար, երբ ճիշտ ախտորոշում ես կատարում, դրանից էլ բխում են հնարավորինս ճշգրիտ ձևակերպվելիք խնդիրները: Համարձակ ու հավակնոտ ծրագիր է և իրավիճակին լրիվ համարժեք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ քննարկումների ժամանակ արձանագրել են, որ ծրագրում առնվազն 90 տոկոսով ներառված են այն հարցերը, որոնց մասին Դաշնակցությունը տարիներ շարունակ խոսում էր և որոնք տեղ են գտել ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության համաձայնագրում:
«Մենք իսկապես ծրագրի դրույթներում տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա, երկրում արդյունավետ կառավարում ապահովելու, իրական որակական փոփոխություն իրականացնելու վճռականություն: Այս ծրագիրը՝ իր խնդիրներով, նպատակադրումներով, ունենալու է Դաշնակցության ամբողջական աջակցությունը, և արդեն ընթացքում, ըստ կատարողականի, արդյունքների, կգա նաև գնահատելու ժամանակը»,-ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն ուզում է հավատալ, որ երկրում իսկապես բան է փոխվում. «Նոր արյուն է մտնում երկիր, պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերություններում նոր հիմք է դրվում»։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55