ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հարցրեց, թե բացի անձերի փոփոխությունից, ինչ բարեփոխումներ են արել, որի համար ժամանակ եղել է: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե այլ բարեփոխումներ, որոնց մասին նշում են, իր համար, կարծես, տեսանելի չեն:
«Անընդհատ խոսում ենք ստվեր, մենաշնորհ, կոռուպցիա... տպավորություն է, կարծես Անորսալի Ջոյ են, չգիտենք մենաշնորհը որտեղ է…մի քանի մենաշնորհներ այս դահլիճում նստած են: Դուք ասացիք, ոչ ստանդարտ գործիքակազմ եք կիրառելու, հիմա բոլորս էլ ակնկալում ենք ոչ ստանդարտ լուծումներ, հիմա որո՞նք են լինելու այդ ոչ ստանդարտ լուծումները, անորսալի թվացող մենաշնորհների համար, որոնց բոլորս գիտենք անուն առ անուն, ազգանուն առ ազգանուն, կենսագրություն առ կենսագրություն, այդ ամենը ստոպ, այլապես ցանկացած հայտարարություն գիտեք, որ առ ոչինչ է լինելու, եթե մենաշնորհի օլիգարխներին համարենք անորսալիջոյեր, որոնց մասին լսել ենք, բայց չենք տեսել»,- ասաց նա:
Վարչապետը պատասխանեց, թե նախ հանձնարարել են բոլոր գերատեսչություններին նոր կառուցվածք ներկայացնել, հստակ թիվ կրճատելով և ոչ թե օպտիմալացնելով: «Հստակ հանձնարարական կա կրճատել ՊՈԱԿ-ները, կենտրոնացնել գնումների կառույցները, հանձնարարականներ կան կենտրոնացնելու ԾԻԳ-երը»,- ասաց նա:
Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Կարապետյանը նշեց, թե ճիշտ է, ազգանուններ չեն գրել, բայց չեն էլ ասել, որ պայքարելու են ոչ ստանդարտ եղանակներով: Ըստ նրա՝ ոչ ստանդարտ եղանակները կվերաբերեն տնտեսությանը: «Կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է, այնտեղ ֆիքսել ենք ոնց ենք պայքարելու, կանենք թե չենք անի՝ կտեսնեք»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այո՛, կապրեն, կտեսնեն: Նա նաև հարցրեց, թե Մաքսային համակարգում առկա «պապկաները» վերանալու են:
Վարչապետն ասաց, որ «պապկաներ» չեն լինելու, այլ լինելու են բրոքերային կառույցներ, որ բիզնեսմենը որոշի, թե որ բրոքերին է ուզում դիմել: «Որևէ պարտադրանք բիզնեսմենին չի լինի»,- ասաց նա:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58