ԱԺ-ում Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկմանն անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, թե համաձայն է ծրագրում ներկայացված կետերի հետ, սակայն, ըստ նրա, ծրագրում պետք է հստակ արձանագրված լիներ, թե ինչպես է պայքար տարվելու ստվերի ու մենաշնորհների դեմ:
Քոքոբելյանի խոսքով՝ գրված է, որ այս պայքարը կարևորվում է, սակայն թե ինչ կոնկրետ ու գործուն մեխանիզմներ են գործարկվելու, ասված չէ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայն չէր. «Իմ կարծիքով՝ մեր ծրագրի հիմնական մասը հենց դրա մասին է։ Երբ ասում ենք պարզ ու արդար, մրցունակ պայմաններ, այդ պայմաններում մոնոպոլիաները, գերիշխող դիրքերը կայանում են օբյեկտիվորեն կամ չեն կայանում։ Երբ ասում ենք՝ օրինապահ բիզնեսմենը պետք է ապահովված զգա, ոչ օրինապահը՝ ոչ, հենց դրան է ուղղված: Ավելի մանրամասն ներկայացնելը կլիներ անտրամաբանական»:
Պատգամավորն արձագանքեց, որ ակնհայտ է, որ թափանցիկ կառավարումը բերելու է դրան, խոսքն այլ բանի մասին է:
«Օրինակ՝ անընդհատ խոսվում է, որ Հայաստանում ռեսուրս չկա, իսկ Հայաստանում մեծ ռեսուրս կա՝ ստվերը հարկային դաշտ բերելը, որ 30 տոկոսից ավելի է։ Արժեր, որ այս քաղաքական փաստաթղթում անդրադարձ կատարվեր դրա դեմ պայքարի մանրամասներին»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ ռեալ վիճակը վերաիմաստավորելու, վիճակագրական տվյալների ախտորոշման անհրաժեշտություն կա։
«Մենք մեր հիվանդություններին, մեր վիճակին դիագնոզ տալու անհրաժեշտություն ունենք։ Բոլոր մնացած ենթադրությունները, որ այդ դիագնոզի վրա հիմնված չեն, կլինեն օդից, ու վաղը, մյուս օր կսկսենք արդարանալ, որ ինչու այսպես կամ այնպես չէ»,-ասաց նա:
Կարեն Կարապետյանն ասաց, որ գուցե պետք է գրեին, որ ստվերի դեմ պայքարի համար պետք է անեն սա, մյուսը, այն մյուսը, բայց ամեն դեպքում պատրաստ են լսել պատգամավորի առաջարկը:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58