Արցախյան հարցը միջազգային հակամարտությունից հետեւողականորեն վերածվել է «ներադրբեջանական» հարցի։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Երբ Հայաստանի իշխանությունները Բաքվին կոչ են անում հարցերը քննարկել Արցախի ժողովրդի հետ, իսկ Արցախի ներկայացուցիչները այդ հարցերը քննարկում են «մետրոպոլիայի» հետ, դա նշանակում է, որ հարցը դարձել է ներքաղաքական։ Հենց դրան է Բաքուն ձգտել 30 տարի»,-նշեց նա։ Սարգսյանը նշեց, որ ավելի վաղ՝ դեռ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց առաջ, Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերով դե ֆակտո դադարել է գործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը: «Ադրբեջանն ասում է, որ արցախահայությունը կամ պետք է դառնա երկրի քաղաքացի առանց որեւէ արտոնության, կամ պետք է լքի Արցախը։ Ե՛վ Ադրբեջանի, եւ՛ Թուրքիայի ախորժակը ուտելիս է գալիս։ Հայաստանի իշխանությունները օրակարգից հանել են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցերը, սակայն Թուրքիան նոր պահանջներ է ներկայացնում միջանցքների եւ Հայաստանի զինանշանի փոփոխության տեսքով։ Ադրբեջանը նաեւ ցույց է տվել, որ բավարարված չէ նրանով, ինչին հասել է։ Ուստի «Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» թեզն ամբողջությամբ փլուզվեց»,-հավելեց փորձագետը։ Արցախի շրջափակումը նա լուրջ մարտահրավեր անվանեց ողջ հայության համար։
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58