ԱԺ-ում Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ինչպես են աղքատությունը կրճատելու: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, թե աշխատատեղ ստեղծելով: Ըստ նրա, սակայն գաղտնիք չի, որ բիզնես միջավայրը բավական հուսահատված է:
«Խոսքը վերաբերում է բոլոր շերտերին, հանդիպել եմ բիզնեսմենների հետ, ժողովրդական խոսքով ասած, մեծ կրակ չեն տեսնում, այդ պատճառով, մենք՝ Կառավարությունս, ասում ենք, որ ժամանակավորապես ստեղծելու ենք ներդումային համակարգ, որ բիզնեսին աջակցենք ու կատալիզատորի ֆունկցիա կատարենք»,- ասաց նա:
«Իսկ թե ինչպե՞ս ենք պայքարելու աղքատության դեմ՝ շատ պարզ, միկրո առումով՝ աշխատելով, աշխատավարձ ստանալով, իսկ դրա համար ի՞նչ է պետք անել….»,- դիմեց պատգամավորին:
Միքայել Մելքումյանը տեղից պատասխանեց, թե աշխատատեղ ստեղծել: «Շնորհակալություն»,- համաձայնեց վարչապետը:
Միքայել Մելքումյանին պատասխանը չգոհացրեց. «Այդ ինչ որ ասում եք նախորդների ծրագրերում էլ արձանագրված է եղել, նենց չի որ չի եղել»: Ըստ պատգամավորի՝ խնդիրը քաղաքական որոշման մեջ է:
«Հիմա կա՞ն մարդիկ Հայաստանում, որ արտոնյալ են, հարկերը քիչ են վճարում կամ մաքսերը չեն մուծում, կա՞ն, թե՞ չկան: Այսինքն՝ օրենքը և իրականությունը համահո՞ւնչ են լինելու, թե՞ տարբեր են»,- հարցրեց նա:
Վարչապետը նշեց, թե ուրախ կլինի, եթե պատգամավորը կարողանար այդ հարցին ձևակերպում տալ, որը որ Կառավարության ծրագրում պակասում է: «Ասել ենք օրինապահ մարդուն հանելու ենք օդ, ոչ օրինապահի հետևից հա գնալու ենք… էս ենք անելու, էն ենք անելու: Հիմա եթե Դուք ունեք ձևակերպում, տվեք մտցնենք մեջը»,- ասաց նա:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58