Շիրակի մարզի դատավորների փոփոխությունները խափանում են դատական գործերի քննությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզի փաստաբան Մամիկոն Մուրադյանը: Նշենք, որ ԲԴԽ-ն որոշել է ՀՀ նախագահին առաջարկել Շիրակի մարզում մեկ ամիս աշխատած դատավոր Անի Մարտիրոսյանին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում: Մեզ հետ զրույցում մարզի մի շարք փաստաբաններ իրենց դժգոհությունը հայտնեցին ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Փաստաբանների խոսքով՝ մի քանի տարի է՝ ԲԴԽ-ն նույն քաղաքականությունն է վարում, ինչի հետեւանքով եւ՛ քաղաքացիական, եւ՛ քրեական գործերի քննությունը տեւում են տարիներով: «Շիրակի մարզը կարծես՝ Հայաստանի կցորդը լինի: Ըստ էության, դատաքննություններ չեն էլ իրականացվում, ձեւական բնույթ են կրում: Ով քաղաքացիական հայց ներկայացրեց, կամ քրեական գործով անցավ, տարիներով տեւելու են գործերը: Նոր դատավոր է գալիս, սկսում է գործը զրոյից, մեկ ամիս աշխատում ու էլի գնում է, ու այդպես շարունակ»,- ասաց փաստաբան Մամիկոն Մուրադյանը: Նրա խոսքով՝ եթե այդ հարցը լուծում չստանա, ապա փաստաբանները պատրաստվում են մի քանի օրով գործադուլ հայտարարել. «Որովհետեւ այլ ելք չի մնում: Իմ կարծիքով՝ իշխանությունը այդ համակարգին լուրջ չի ընդունում: Ի՞նչ է նշանակում 4-5 դատավոր վերցնել ու տեղափոխել Երեւան: Մի քանի ամիս աշխատում են ու էլի տեղափոխվում Երեւան»:
Մամիկոն Մուրադյանը ընդգծեց՝ եթե դատավորը ցանկանում է առաջխաղացում ունենալ, ապա նրա փոխարեն պետք է նշանակել այլ դատավորի. «Այդ տեղափոխումը պետք է այնքան սահուն անցկացնել, որ այն չխոչընդոտի գործերի քննություններին: Իսկ այսպիսով դատաքննությունների բնականոն ընթացքը խախտվել է»: NEWS.am-ին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի բաժնից պարզաբանեցին, որ դատավորների իրավունքն է տեղափոխման եւ առաջխաղացման համար դիմելը. «ԲԴԽ-ն հիմնվելով այն հանգամանքի վրա, որ դատավորները փորձ ունեն, հնարավորություն է տվել նրանց տեղափոխվելու: Նշանակումները եւ դատավորների տեղափոխման գործընթացը շարունակական բնույթ են կրելու: Այսինքն՝ այնպես չէ, որ թափուր հաստիքները մնալու են այդպես թափուր, դրանք նույնպես առաջիկայում կհամալրվեն: ԲԴԽ-ի նոր ձեւավորված կազմը ամրագրել է այն սկզբունքը, որ Երեւանում թափուր տեղ լինելու դեպքում առաջնահերթությունը տրվում է մարզերում աշխատած դատավորներին եւ նրանց իրավունք է տեղափոխման համար Խորհրդին դիմելը։ Նախկինում 4 դատավորի տեղափոխումը պայմանավորված էր նրանց դիմումներով եւ որպեսզի խտրական վերաբերմունք չլիներ չորսն էլ բավարարվել էր, որից հետո եղել էին նոր նշանակումներ, ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ մյուս մարզերում թափուր հաստիքները համալրելու հարցը Խորհրդի մշտական ուշադրության ներքո է»,- պարզաբանեցին ԲԴԽ-ից: Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական մասնագիտացման 5 հաստիք կա, որից համալրված է 4-ը, 1-ը թափուր է: Եթե ՀՀ նախագահը ընդունի ԲԴԽ-ի առաջարկը եւ դատավոր Անի Մարտիրոսյանին Երեւան տեղափոխելու որոշում կայացնի, ապա համալված կլինի 3 հաստիք:
13:05
12:45
12:27
11:55
11:39
11:21
11:05
10:46
10:23
10:09
09:46
09:34
09:18
09:02
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:34
09:18
09:02
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36