Ներկայացուցիչների պալատը միաձայն քվեարկել է COVID-19-ի ծագման վերաբերյալ հետախուզական տվյալների գաղտնազերծման օգտին։ Օրինագիծը, որը հավանության է արժանացել 419 կողմ ձայներով (ոչ ոք դեմ չի քվեարկել), կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։ Դեբատները ընթացել են ըստ էության եւ երկար չեն տեւել։ Դրանց էությունն այն է, որ ամերիկացիները հարցեր ունեն այն մասին, թե որտեղից է առաջացել մահացու վիրուսը եւ ինչ կարելի է անել ապագայում բռնկումները կանխելու համար: «Ամերիկյան հասարակությունն արժանի է պատասխանների COVID-19 համավարակի բոլոր ասպեկտների վերաբերյալ»,-ասել է պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Մայքլ Թյորները: Նրա խոսքով՝ դա ներառում է հարցեր այն մասին, թե ինչպես է ստեղծվել այս վիրուսը եւ, մասնավորապես, արդյոք դա բնական երեւույթ էր, թե լաբորատոր գործունեության արդյունք։ Գաղտնազերծման պահանջը հատուկ ուշադրություն է դարձնում Չինաստանի Ուհան քաղաքում վիրուսաբանության ինստիտուտի հետ կապված տեղեկատվությանը: Փաստաթուղթը մատնանշում է պոտենցիալ կապը այնտեղ կատարված հետազոտությունների եւ COVID-19-ի բռնկման միջեւ, որը ԱՀԿ-ն համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին: Ամերիկյան հետախուզական ծառայությունները համաձայն չեն այն հարցում, թե արդյոք տեղի է ունեցել վիրուսի լաբորատոր արտահոսք, թե այն կենդանիներից անցել է մարդու: Փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակի ծագման մասին ճշմարտությունը, որը խլել է ավելի քան մեկ միլիոն ամերիկացիների կյանք, լավագույն դեպքում հայտնի կդառնա երկար տարիներ հետո կամ կարող է հավերժ գաղտնիք մնալ:
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58