Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը։ Այս մասին հաղորդում է Fidelis Law Firm ընկերությունը։ «Հաղթական որոշում ՀՀ Վճռաբեկ դատարանում Ֆիդելիս իրավաբանական ընկերությունը, ի դեմս հիմնադիր-գործընկեր Վարազդատ Հարությունյանի, տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանի, փոխտնօրեն Լուիզա Հովհաննիսյանի, դեռեւս 2019 թվականից ստանձնել էր Սոննա Աղեկյանի իրավունքների պաշտպանությունը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ներկայացված հայցի դեմ (պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պ/մ): Թե՛ առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը մեր վստահորդի դեմ են կայացվել: Մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը բեկանել եւ փոփոխել է կայացված դատական ակտը՝ վերականգնելով դրանով խախտված մեր վստահորդի խոսքի ազատության իրավունքը: Արդյունքում, Վճռաբեկ դատարանը հիմնավորել է, որ Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից մամուլի ասուլիսի ժամանակ կատարված արտահայտությունները ունեցել են հստակ ուղղվածություն, մասնավորապես Սոնա Աղեկյանը նպատակ է ունեցել հանրությանը իրազեկել Երեւան քաղաքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաեւ հնչեցված արտահայտություններն իրենցից ներկայացրել են կարծիք, քննադատություն, գնահատողական դատողություններ ուղղված քաղաքապետին եւ քաղաքային իշխանություններին եւ չեն արատավորել Հայկ Մարությանի պատիվն ու համբավը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58