Մեր ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիզմ, որը կերաշխավորի այդ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ խոսակցության շարունակականությունը, որովհետեւ Ադրբեջանը ասենք, երկու անգամ խոսեց, հետո ասեց՝ հոգնեցի, էլ չեմ խոսում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ են ենթադրում «տեսանելի մեխանիզմները», որի մասին տեւական ժամանակ խոսվում է:
«Կամ անվտանգությունն ու իրավունքները դարձան ինտեգրացիա, հետո էլ դարձան մի ուրիշ բան: Ի վերջո ի՞նչ է լինելու: Նաեւ սա նկատի ունեմ, որ մենք չենք պատրաստվում որեւէ կերպ Ադրբեջանին ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ:
Մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի փակման առիթով ինչ մեծ միջազգային արձագանք եվավ: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը տեսնում է սպառնալիքը, նաեւ իր պատասխանատվությունն է զգում այս իրվիճակի վերաբերյալ: Մենք ասում ենք, որ պետք է լինի այդ միջազգային մեխանիզմը, որը կապահովի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք ունենք դրա մասին մեր պատկերացումները, եւ մի քանի առաջարկ ենք արել: Հիմա կոռեկտ չէ, որ ես բարձրաձայնեմ մեր առաջարկները, մենք առնվազն 2-3 այդպիսի մեխանիզմ նկարագրել ենք եւ պետք է շարունկենք այդ ուղղությամբ աշխատել: Փաստահավաք առաքելությունը, որի մասին խոսում ենք, դա էլ կարող է լինել այդ միջազգային մեխանիզմի մաս»: