Այս պահին ոչ մի նոր տեղեկություն, բացի այն, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, չեմ կարող ասել, որովհետեւ նման որոշումներ մենք առնվազն այս պահին չունենք։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են տեղի ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները։ Վարչապետն անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի բյուջեով հատկացված ծրագրերը ծառայեցնում է իր քարոզարշավի համար, արդյո՞ք դա կոռուպցիա չէ, արձագանքեց. «Եթե Դուք համարում եք, որ Երեւանի վերելակներ փոխելը, նոր ավտոբուսներ ձեռքբերելը, նոր աղբատար համակարգի ստեղծումը, փողոցների լուսավորությունը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է։ Այլ բան, ինչպես գիտենք, ցավոք, գնումների եւ այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան, եւ այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահյատում, կարեւորն այն է, որ ոչ մի բան անարձագանք չի մնում»։ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Կառավարությունը Երեւանի քաղաքապետարանին ֆինանսական միջոցներ է հատկացրել, եւ շարունակելու է հատկացնել, բայց թե ինչքան գումար է հատկացվել, Փաշինյանը թիվ չնշեց։ Նա հույս հայտնեց, որ 2026 թվականին վերելակների 80–90 տոկոսը փոխարինված կլինեն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետությունը շատ դեպքերում պատրաստ է գումար տալ, բայց խնդիրն այն է, որ մասնավոր հատվածը գործընթացը կարճ ժամանակում չի կորողանում անել։ «Էդքան վերելակ արտադրողը պետք է պատրաստ լինի էդքանը արտադրել, էդքան արտադրածը պետք է կարողանա ներմուծել, հետո պետք են մասնագիտական կարողություններ, որոնք պետք է հինը հանեն, նորը դնեն, անվտանգ մեխանիզմ ստեղծեն եւ այլն»,– ասաց նա։
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58