Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը քննադատել է կառավարության որոշումը, ըստ որի Թուրքիայում գործող և բացի թուրքերենից այլ լեզուներով հրատարակվող ԶԼՄ-ները զրկվելու են պետական աջակցությունից: Այս մասին գրում է թուրքական gercekgundem.com կայքը:
Ըստ նոր օրենքի` այլալեզու թերթերն այլևս իրավունք չեն ունենա պետական կառույցների կողմից տրամադրվող հայտարարություններն և ծանուցումները հրապարակելու:
Սելինա Դողանը նշել է, որ այս որոշման հետևանքով ամենաշատը կտուժեն հենց ազգային և կրոնական փոքրամասնությունների համայնքային ԶԼՄ-ները, որոնց թվում են նաև մի շարք հայկական թերթեր:
Հայազգի պատգամավորը հայտարարել է, որ նա պայքարելու է այս որոշման կասեցման համար և դիմելու է դատարան:
Սելինա Դողանը շեշտել է, որ այս որոշումն ամբողջովին հակասում է հատկապես Լոզանի պայմանագրի դրույթներին:
Նշենք, որ Լոզանի պայմանագրի 3-րդ բաժնի 40-րդ կետի համաձայն՝ Թուրքիայի կրոնական փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց հաշվին ստեղծելու համայնքային դպրոցներ, բարեգործական հիմնադրամներ և այլ հաստատություններ:
Ավելի վաղ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի լրագրող Այշե Յըլդըրըմը, այս խնդրին անդրադառնալով, նշել էր. «Կամ ինձ հետ ես, կամ գնա գրողի ծոցը» սկզբունքով մամուլը միագույն դարձնել ցանկացող իշխանությունների վերջին քայլը դարձավ պաշտոնական հայտարարությունների և ծանուցումների վերաբերյալ նոր կանոնակարգի սահմանումը, որը դեմ է սահմանադրական սկզբունքներին»:
Այշե Յըլդըրըմը պետության որդեգրած այս քաղաքականությունը նմանեցրել է 1920-ականներին Թուրքիայում հայտնի «Քաղաքացի՛, թուրքերե՛ն խոսիր» սկսված արշավին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34