Վերջին անգամ Հայաստան այցելել էի 2012թ․-ին՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։Այս մասին Ջերմուքում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ փաստելով, որ այս ընթացքում շատ բան է փոխվել։
«Ես այստեղ եմ ՀՀ Կառավարության հրավերով, որպեսզի օգնեմ Կառավարությանն ամրապնդել կապերը ԵՄ-ի և առհասարակ՝ Արևմուտքի հետ։ Երեկ հանդիպումներ եմ ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել եմ Հայաստանի հարավային մարզեր, որպեսզի իմ աչքերով տեսնեմ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Ես հրաշալի Ջերմուկ քաղաքում եմ, և քաղաքապետն ինձ ասաց, թե ադրբեջանական հարձակումը ինչ բացասական ազդեցություն է ունեցել քաղաքի, մասնավորապես՝ զբոսաշրջային կյանքի վրա»,- ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Ռասմուսենը նշեց, որ այսօր այցելել է նաև Լաչինի միջանցք:
«Ինչպես գիտեք, այդ միջանցքը միակ կապն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության միջև: Անցած տարվա դեկտեմբերից այդ ճանապարհը շրջափակման մեջ է: Այս շրջափակումը ոչ մարդկային է, ոչ էլ՝ օրինական: Ես հանդիպեցի մարդկանց հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է Լեռնային Ղարաբաղում: Շրջափակումը նշանակում է, որ միայն շատ փոքր քանակով պարեն կամ դեղորայք է հնարավոր հասցնել Լեռնային Ղարաբաղ, ինչը նշանակում է պարենի և կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս Լեռնային Ղարաբաղում: Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի, որը կարող է վերածվել մարդասիրական աղետի: Այդ շրջափակումն անօրինական է: Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտադրում է ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ։ Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքն ազատ տեղաշարժի համար: Ես ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասում ՝ վերացրո՛ւ շրջափակումն անհապաղ»,- ասաց Ռասմուսենը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55