Հայաստանի ռազմական ղեկավարությունը գիտակցում է բանակի կարգապահության մասշտաբն ու բովանդակությունը։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դրանց լուծման համար, նշել է նախարարը, երկարաժամկետ միջոցներ են նախաձեռնվում։ Նրա խոսքով՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը կրում է գլոբալ բնույթ։ «Արատավոր երեւույթների մի մասը քոչել է բանակ հասարակությունից, մի մասը կրում է տեղական բնույթ եւ անմիջականորեն կապված է զինված ուժերի հետ»,- ասել է Պապիկյանը։ Իսկ հարցի լուծումը, նրա կարծիքով, պետք է ընդգրկի փոխկապակցված խնդիրների մի ամբողջ շարք։ Դա վերաբերում է ե՛ւ սպայական կազմի պատշաճ պատրաստմանը, ե՛ւ որակյալ սերժանտական համակարգի ներդրմանը։ «Պաշտպանության նախարարության ղեկավարությունն արդեն զբաղվում է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրմամբ։ Դա կօգնի թեթեւացնել զինծառայողների հետ աշխատանքը, ինչպես նաեւ կնպաստի դասակների հրամանատարների աշխատանքին։ Կխստացվեն նաեւ որոշ այլ հարցեր։ Այս բոլոր միջոցները կոչված են բանակում կարգապահությունը բարձրացնելու նպատակին»,- նշել է նախարարը։
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44