Ռուս ուղղափառ եկեղեցու հայաստանյան թեմը փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մինչև ապրիլի կեսերը։ Այս մասին չորեքշաբթի օրը ТАСС-ին հաղորդել են Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան թեմում։ Երևանյան թեմի առաջնորդի ժամանակավոր կառավարիչն է Աֆրիկայի պատրիարքական Էկզարխ Կլինի միտրոպոլիտ Լեոնիդը։ Հայաստանում թեմ հիմնելու որոշումն ընդունվել Է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ սինոդի կողմից 2021 թ. հոկտեմբերին։ «Մենք փաստաթղթերը ներկայացրել ենք գրանցման: Հայաստանի օրենքի համաձայն՝ ընթացակարգը տևում է մինչև մեկ ամիս», - ТАСС-ին հայտնել են թեմում։ Միտրոպոլիտ Լեոնիդը մի քանի օր առաջ այցելել է Հայաստան։ Կիրակի օրը նա աստվածապաշտական արարողություն Է կատարել Երևանում, զրուցել հոգևորականների ու հավատացյալների հետ, իսկ երկուշաբթի օրը հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Ավելի վաղ Գարեգին Բ-ն ողջունել էր Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչության բացումը Հայաստանում՝ դրա հետ մեկտեղ արձանագրելով, որ «ցավոք, այդ հարցը ձգձգվում է»։
Իր հերթին, միտրոպոլիտ Լեոնիդը Հայաստան կատարած ուղևորությունից հետո իր Telegram-ալիքում գրել է, որ «վերջապես, երկար ժամանակ անց հաջողվեց թեմի կանոնադրությունը բերել ընդհանուր հայտարարի ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56