Նշաձողը վերցված է շատ բարձր, բայց ճշմարիտ է վերցված, որովհետև մեր հասարակության բոլոր խավերը կարիք ունեն բարեփոխումների. ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանն իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով Սահմանադրական բարեփոխումներից հետո՝ փետրվարի 12-ին Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը, որտեղ նա նախանշեց քաղաքական ուժերի, հասարակության ապագա նշաձողը:
«Դրան հետևեց ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հուշագրի ստորագրումը, իսկ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը հիմնված է այս երկու քաղաքական ուժերի ու Նախագահի ծրագրային ելույթի հիման վրա, որտեղ ասվում է՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ վաղվա օրը լինի ավելի լավը, քան այսօրվանը: Այսօրվա տիրող իրավիճակը մեզ չի բավարարում: Մենք ունենք բազում խնդիրներ ու պարտավոր ենք իրականացնել բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում»,-ասաց նա:
Շարմազանովի գնահատմամբ՝ հատկապես ողջունելի է այն, որ նոր կառավարության ծրագրում նախաշվեց թեզ, թե բարեփոխումները պետք է սկսվեն կառավարությունից:
«Որովհետև եթե մենք, որպես քաղաքական ուժ, չենք տեսնում մեր աչքի գերանը, ապա չենք կարող ո՛չ ընդդիմությանը, ո՛չ մեր գործընկերներին մատնանշել նրանց աչքի փուշը: Դրա համար գովելի է, որ մենք պատրաստ ենք ոչ միայն ախտորոշել, այլև բաց ու հրապարակային խոսել մեր խնդիրների մասին»,-ասաց նա, ապա նշեց, թե պետք է նոր մտածողություն, որտեղ չեն լինի արտոնյալներ ու սովորական քաղաքացիներ, պաշտպանվածներ ու չպաշտպանվածներ:
ԱԺ փոխնախագահը նկատեց՝ պարզ է, որ այս Կառավարությունը գործելու է մինչև ապրիլյան ընտրություններ, քանի որ այդպես է սահմանված օրենքով, բայց Կառավարության ծրագրում կա ապագային միտված, լուրջ ռազմավարության:
Առաջին կարևորագույն խնդիրը, ըստ նրա, ներքին ու արտաքին անվտանգությունն է, երկրորդը՝ հարկավոր է ավելի առողջ միջավայր ստեղծել ներդրումների համար, և երրորդ՝ քայլեր ձեռնարկել սոցիալական արդարության ու համերաշխության համար:
«Սա դյուրին գործ չէ, բայց մենք պետք է, ի վերջո, դուրս գանք այս միջակության նշաձողից, միջակությունն է ամեն տեղ, որ կարող է մեր հերը անիծել, մենք պետք է դնենք բարձր նշաձող, որպեսզի հասնենք դրան»,-ասաց նա և եզրափակեց, որ այս ծրագիրը բխում է ՀՀ-ի ու ՀՀ քաղաքացու շահերից:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55