Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները հանգեցրին Հայաստանից ապրանքների մատակարարման ավելացման։ Միեւնույն ժամանակ, պետություններն ամբողջությամբ դադարեցրել են դոլարով եւ եվրոյով փոխադարձ հաշվարկները, «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ ներկայիս պայմաններում առեւտրային գործընկերների համար վճարման արժույթի ընտրությունը մեծ խնդիր է դարձել։ Բանն այն է, որ ռուսական ռուբլին այժմ չափազանց անկայուն է դոլարի եւ եվրոյի նկատմամբ՝ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար, հետեւաբար հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է դառնում։ Միաժամանակ հայկական արժույթի ներուժը երկկողմ առեւտրում օգտագործելու համար սահմանափակ է։ Փոխադարձ առեւտրի շրջանակներում հաշվարկների ժամանակ ազգային արժույթների օգտագործումը ընդլայնելու մասին Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։ Նախարարը նաեւ մատնանշել է նախորդ տարվա արդյունքներով Հայաստանից Ռուսաստան մատակարարումների քառապատիկ աճը։ 2022 թվականին Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումը դոլարային համարժեքով 850 միլիոնից հասել է 2,5 միլիարդի։ Պատճառը ռուսական շուկայից արեւմտյան ընկերությունների հեռանալն է, ինչը հայ մատակարարներին թույլ է տվել ընդլայնել իրենց բիզնեսը Ռուսաստանում։
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58