Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարեց, որ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Իտալիայի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն մերժում է ստացել։
«Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Խնդրել եմ ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, որ ինձ օգնեն անձամբ խոսել նրա հետ։ Նույնիսկ փորձել եմ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին ծանոթների միջոցով դրան հասնել, բայց նա մերժել է` ասելով, որ ինքը կայացրել է որոշում և այն չի փոխելու»,- նշեց մարզիչը` պատասխանելով հարցին, թե արդյոք փորձել է զրուցել Մխիթարյանի հետ, տեսնո՞ւմ է նրան հավաքականում։ Պետրակովի խոսքով՝ դիմել է նաև իր օգնական, Հենրիխի խաղընկեր Ռոման Բերեզովսկուն, որ նա ևս փորձի խոսել Մխիթարյանի հետ, սակայն Հայաստանի հավաքականի նախկին ավագն ասել է՝ ինքն ավարտել է իր ելույթները ազգային հավաքականում։
«Մխիթարյանը Հայաստանի թիմին հաջողություն է մաղթել և նշել, որ չի պատրաստվում փոխել իր որոշումը։ Ես այլ մարդկանց միջոցով էլ փորձեցի նրա հետ կապ հաստատել, հանդիպել, ասացի, որ կմեկնեմ Միլան, ուղղակի կխոսեմ իր հետ, բայց Մխիթարյանը չցանկացավ անձնական հանդիպումը ևս: Ես կարծում եմ, որ պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։ Ըստ գլխավոր մարզիչի՝ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է։ «Ես անձամբ նրան չեմ ճանաչում, բայց Դոնեցկի «Շախտյոր»-ի տղաներն ասում են, որ նա կարգին մարդ է, ուստի պետք է հարգել նրա որոշումը»,- ընդգծեց Պետրակովը։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01