«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տիրող անառողջ մթնոլորտի մասին:
Մասնավորապես, մեզ ահազանգած քաղաքացիները նշել էին, թե ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը բոլոր հանդիպումներին ներկայանում է օգնականի հետ՝ որպես վկայի: Այդ նույն տեղեկությունների համաձայն՝ նրա օգնականը, որն իգական սեռի ներկայացուցիչ է, աշխատանքի է գալիս ու գնում այն ժամին, երբ իրեն է հարմար, աշխատում է շատ անփույթ, դիմումները մակագրում է սխալ: Ավելին՝ նույն տեղեկությունների համաձայն՝ վերջերս նա արձակուրդ էր գնացել երկրից դուրս՝ առանց արձակուրդ ձեւակերպելու, քանի որ չի լրացել աշխատանքի ընդունվելու 6 ամիսը:
Նշվում էր, թե տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղյակ է այդ ամենի մասին, ցանկացել է աշխատանքից հեռացնել Սուրեն Մինասյանի օգնականին, սակայն վերջինս ընդդիմացել է: Եվ, ահա, այս տեղեկությունների առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել տեսչական մարմին: Ի պատասխան՝ տեսչական մարմնի ղեկավարն իր տեղակալի կողմից օգնականին հանդիպումների տանելու հարցին խուսափողական պատասխան է տվել՝ նշելով. «Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի իրավունքներն ու պարտականությունները հստակորեն սահմանված են Տեսչական մարմնի Կանոնադրությամբ»։
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնական Հ․ Արզումանյանին տրամադրվել է 5 օր չվճարվող արձակուրդ՝ սկսած 2023 թ․ փետրվարի 13-17-ը ներառյալ՝ հաշվի առնելով վերջինիս 2023թ․ հունվարի 24-ի դիմումը։ Նա նաեւ հավելել է, թե իր կողմից իր տեղակալի օգնականին աշխատանքից ազատելու հարց չի քննարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03