Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղակալներ Գևորգ Բաղդասարյանն ու Սրբուհի Գալյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, շարունակել են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումների շարքը, պատասխանել են նրանց հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Մարտի 17-ին և 15-ին, Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, ուսանողները գլխավոր դատախազի և տեղակալների հետ զրուցել են պրոֆեսիոնալ, տարբեր ազդեցություններից զերծ դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակների, վարույթների ձգձգման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության ընթացքում անհրաժեշտ հատկանիշների, Քրեական դատավարության նոր օրենսգրքի մի շարք կարգավորումների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգի և այլ հարցերի մասին: Ուսանողուհի Լուիզա Լոքյանի հարցին, թե ինչպես կարող են դատավորները, դատախազները զերծ մնալ տարբեր տեսակի ազդեցություններից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է՝ մեջբերելով հույն փիլիսոփա Արիստոտելի խոսքը. «Օրենքը հույզերից ազատ բանականությունն է»: «Սա լավագույն բանաձևն է: Օրենքի կիրառումը պետք է ազատ լինի հույզերից: Դատախազը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով փաստերի վրա, իսկ փաստերը համառ են», - ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը: Աննա Վարդապետյանը խորհուրդ է տվել ուսանողներին ուշադրություն դարձնել կարդացած գրականության որակին: «Ինչպես չեք ընդունի անորակ սնունդ, այնպես էլ չպետք է կարդալ անորակ գրականություն ու տեքստեր: Մեզ տրված ժամանակն արժեքավոր է և այն պետք է ծախսենք դրական ու որակյալ «կալորիա» ունեցող գիտելիքի վրա», - ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազի տեղակալներ Սրբուհի Գալյանը և Գևորգ Բաղդասարյանը ուսանողների հետ զրույցում անդրադարձել են իրենց համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ձեռքբերումներին ու մարտահրավերներին, առկա խնդիրների լուծման ուղղություններին: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորման պատմությունը, նպատակները և գործառույթները՝ ուղղված հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանրային բարիքը պետությանը վերադարձնելուն: Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության համար անհրաժեշտ հատկանիշներին և դրանցից առանձնացրել հոգեբանական կայունությունը, մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու կուտակած գիտելիքը: Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանն ու զարգացման ընթացքին: Գլխավոր դատախազությունում ուսանողների հետ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:
19:23
19:09
18:47
18:33
09:01
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
19:09 14.10.25
18:47 14.10.25
18:33 14.10.25
19:23 14.10.25
10:03 13.10.25
09:01 14.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16