Հայաստանում 2023 թվականի հունվարին գրանցվել է քութեշի 124 դեպք: Մեծ մասն արձանագրվել է մանկահասակ երեխաների շրջանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Վիճակագրության համաձայն՝ 2022 թ-ին հանրապետությունում գրանցվել է քութեշի ընդամենը 9 դեպք։ 100 000 բնակչի հաշվով նախորդ տարվա հունվարին ցուցանիշը կազմել է 0.3, այս տարի՝ 4.2: Վարակվածներից 15-ը 0-2 տարեկան են, 77-ը՝ 3-6 տարեկան, մնացածը՝ մինչև 18 տարեկան։ Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ քութեշը (scarlatina) սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է՝ անգինայով, ընդհանուր ինտոքսիկացիայով, տենդով և առատ մանր կետավոր ցանով (էկզանթեմա): Քութեշով ավելի հաճախ հիվանդանում են 2-10 տարեկան երեխաները: Հիվանդության մասին Վարակի աղբյուր են հանդիսանում քութեշով, անգինայով և ստրեպտոկոկերով պայմանավորված շնչառական վարակի այլ կլինիկական ձևերով հիվանդները, ինչպես նաև «առողջ» վարակակիրները: Հիվանդներն առավել վտանգավոր են հիվանդության առաջին օրերին, իսկ վարակելիությունը դադարում է սովորաբար հիվանդության սկզբից երեք շաբաթ անց: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ սովորաբար հիվանդի կամ վարակակրի հետ սերտ, երկարատև շփման արդյունքում: Քութեշի հարուցիչները կարող են փոխանցվել նաև այն առարկաների և իրերի միջոցով, որոնց հետ շփվել է հիվանդը (խաղալիքներ, ափսեներ, բաժակներ, գդալներ և այլն): Հիվանդության սկիզբը սուր է՝ անսպասելի, այն արտահայտվում է ջերմության արագ բարձրացումով, տկարությամբ, թուլությամբ, հաճախասրտությամբ, գլխացավով: Ջերմության բարձրացման հետ միասին (կամ մի քանի ժամից) ի հայտ է գալիս ցավ կլման ակտի ժամանակ: Հիվանդության առաջին օրվանից, ավելի հազվադեպ 2-րդ օրվանից կամ ավելի ուշ, ի հայտ է գալիս վառ-վարդագույն կամ կարմիր մանր ցան: Քութեշով հիվանդը պետք է մնա տանը՝ սահմանափակելով շփումներն այլ անձանց հետ: Քութեշով հիվանդ երեխաները չեն հաճախում մանկական հաստատություններ: Տան անդամներին վարակվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում հիվանդի հետ շփումից հետո հաճախակի լվանալ ձեռքերը օճառով: Հիվանդի համար առանձնացվում է սպասք և անձնական հիգիենայի պարագաներ: Պարբերաբար օդափոխվում է հիվանդի սենյակը՝ իրականացնելով խոնավ մաքրում:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56