Մարտի 17-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավար Ռ.Հ.-ի և քաղաքացի Տ.Ա.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):՛ Գլխավոր դատապազությունը տեղեկացնում է, որ Ռ.Հ.-ն, 2004 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, քաղաքացի Տ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, նույն ստորաբաժանման աշխատակից Գ.Ս.-ի օժանդակությամբ, 2005 թվականի հունիսի 6-ին, անտեսելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 05-931 որոշումը, գրանցել է քաղաքացի Տ.Ա.-ի սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ (հանրությանը հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ» թաղամաս): Հետագայում՝ 2006 թվականի ապրիլի 28-ին գույքն օտարվել է Ա.Բ.-ին, իսկ 2006 թվականի հոկտեմբերի 13-ին՝ «Ռատկո» ՍՊ ընկերությանը: Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցին հարող տարածքում (հետագայում՝ Ալիխանյան եղբայրներ 6/1) գտնվող 1976.1 քմ մակերեսով հողամասի և 50.8 քմ մակերեսով նկուղի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումների բոլոր 3 դեպքերը կատարվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստր Ռ.Հ.-ի կողմից: Ռ.Հ.-ի արարքի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 117 մլն դրամի գույքային վնաս: 2023 թվականի մարտի 17-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ուղարկվել է նախաքննություն իրականացնող քննիչին՝ մեղադրանք ներկայացնելու համար: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01