Քննչական կոմիտեն 2.5 տարի անգործության է մատնված, չի հետաքրքրվել անհետ կորած տղաների ճակատագրով: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է 44-օրյա պատերազմում եղբորն ու եղբոր որդուն կորցրած Արսեն Ղուկասյանը: «Դիմում եմ դատախազություն որ անգործություն ցուցաբերած մարդկանց պատժեն, սակայն պատասխան եմ ստանում, որ բազմաթիվ անհետ կորածների վերաբերյալ գործողություներ են արվել, բայց այսօր մենք 270 անհետ կորած ունենք, որեւէ մեկի վերաբերյալ ոչ մի բան արված չի: Հաջորդ դիմումը ներկայացնում եմ ԱԱծ ղեկավար պարոն Աբազյանին եւ խնդրում եմ, որ հանդիպում կազմակերպի ծծնողների , Արգիշտի Քյարամյանի եւ Աննա Վարդապետյանի ներկայությամբ, որ մենք հարցե տանք, որ այդ մարդիկ, որոնք կարող են ինչ որ որոշումներ կայացնել ներկա լինեն: Դրանից հետո քննիչ Էդգար Ալեքսանյանը, որն ըստ իրեն անկոմնակալ քննություն է անում, երեկ ինձ եւս մեկ հոդված ներկայացրեց, որը 5-10 տարի է պատիժ սահմանում եւ առաջադրվում է զորամաս անօրինական ներխուժման համար: Կամ Վահանյան Իշխանի կամ Արգիշտի Քյարամյանի ուղղորդմամբ այսօր սւոտ ցուցմունքներ են տալիս, երեւի Արգիշտի Քյարամյանն է հրանահանգել, որ ինչ ուզում եք արեք, Արսեն Ղուկասյանին լռեցրեք, քանի որ ինքն արդեն շատ է քչփորում»,-ասաց նա: Ղուկասյանի խոսքով՝ այս շինծու քրեական գործերով չի հաջողվի իրենց լռեցնել: «Ես ձեզ հայտարարում եմ՝ դուք ինձ չեք կարող լռեցնել, ինձ կարող եք լռեցնել միայն մի տարբերակով, ֆիզիկապես ոչնչացնելու տարբերակով, այլ ճանապարհ դուք չունեք: Ձեր կողմից մենք տեսել ենք լրիվ անտարբերություն մեր երեխեքի ճակատագրի հարցում, 2.5 տարի որեւէ քայլ չեք արել, որ մեր երեխաներին գտնեք: Ես ձեզ կոչ եմ անում՝ մի բերեք հասցրեք նրան, որ ծնողներին սարքեք հանցագործ»,-ասաց նա: Ղուկասյանը նշեց, որ մինչեւ հիմա անհետ կորածներից որեւէ մեկի հարազատը չի ճանաչվել իրավահաջորդ: Նշենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին անհետ կորած է համարվում:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58