Արեւմուտքը դիվանագիտական ռեյդերություն է իրականացնում Հարավային Կովկասում։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ նախարարի խոսքով՝ ոչ միայն ցանկանում են վարկաբեկել Ռուսաստանի Դաշնությունը, այլեւ այդ մասին բացահայտ խոսում են ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն։
«Նրանք մեծ հաշվով զբաղված են դիվանագիտական ռեյդերությամբ, փորձում են իրենց ենթարկել եռակողմ համաձայնագրերը, վերահսկել՝ խարխլելով առանցքային սկզբունքները, որոնք նախատեսում են Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատմանը եւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- շեշտել է նախարարը։ Պատասխանելով Հարավային Կովկասում Արեւմուտքի հետ համագործակցության հնարավորության մասին հարցին՝ Լավրովը նշել է, որ Արեւմուտքն ամբողջությամբ վարկաբեկել է իրեն։ «Մենք հիանալի տեսնում ենք, իսկ այն չի էլ թաքցնում իր նպատակները՝ դուրս մղելու Ռուսաստանին»,- պարզաբանել է Լավրովը։
Նրա խոսքով, Արեւմուտքի նպատակներից մեկն է ձախողել ձեւավորվող 3 + 3 ձեւաչափը։ «Արեւմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է կառույցը խարխլելու եւ իր ծառայությունները Հարավային Կովկասի երեք երկրներին պարտադրելու ուղղությամբ, հավակնություններ է ներկայացնում գերիշխելու, իր հեգեմոնիան ապահովելու համար՝ ոտնահարելով Հարավային Կովկասի ամենամոտ հարեւանների շահերը։ Այս աշխարհաքաղաքական ծրագրերի հետ մեկտեղ այն խթանում է աջակցությունը, ներառյալ ֆինանսական՝ այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են այնպիսի միջոցառումներով, որոնք կարելի է անվանել նախապատրաստություն հերթական գունավոր հեղափոխությանը: Ես չեմ տեսնում ոչ մի հնարավորություն եւ անհրաժեշտություն Հարավային Կովկասի հարցով Արեւմուտքի հետ երկխոսություն զարգացնելու համար»,- եզրափակել է նախարարը։
21:34
20:49
20:35
20:13
18:22
16:45
14:44
14:28
14:12
13:45
13:22
13:08
12:45
12:22
12:04
11:45
11:35
11:14
10:46
10:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27