«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում Հայ-Ռուսական համալսարանի շուրջ: Գործող ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի լիազորությունները մայիսի 14-ին ավարտվում են, իսկ ռուսական կողմը հակված չէ ռեկտորի ընտրություններ անցկացնել, քանի որ համոզված է, որ Դարբինյանը կվերընտրվի: Վերջինս էլ տեղեկացրել է հիմնադիրներին (ՀՀ եւ ՌԴ կառավարություններին), որ չի պատրաստվում առաջադրվել՝ համալսարանի եւ իր նկատմամբ շարունակվող ճնշումների պայմաններում, եթե լիարժեք սատարում չունենա նրանց կողմից:
Վերջին տարիներին ռուսական կողմը բազմիցս փորձել է փոխել համալսարանին վերաբերող իրավակարգավորումները՝ նպատակ ունենալով պաշտոնանկ անել Արմեն Դարբինյանին: Հայկական կողմն այդ ընթացքում իներտություն է դրսեւորել՝ առանձնապես ո՛չ խանգարելով, ո՛չ էլ օժանդակելով այդ գործընթացին:
Այժմ եկել է նոր ընտրություններ անցկացնելու պահը: Դարբինյանը շարունակում է վայելել համալսարանականների վստահությունը, եւ նրանք պատրաստվում են նրան առաջադրել որպես հաջորդ հնգամյա ժամանակահատվածի համար ռեկտորի միասնական թեկնածու: Դարբինյանն էլ ուլտիմատում է ներկայացրել հիմնադիրներին՝ կառաջադրվեմ միայն մի պայմանով՝ երբ նախօրոք ստանամ երկու կառավարությունների ամբողջական համաձայնությունն ու սատարումը, հակառակ դեպքում մայիսի 14-ին, 23։59 րոպեին կդադարեցնեմ պաշտոնավարումս:
Համալսարանի գիտխորհուրդն այս կապակցությամբ նախօրեին բավական կոշտ որոշում է կայացրել՝ պահանջելով հայկական կողմից՝ անհապաղ կարճել հարուցված քրեական գործը եւ դադարեցնել համալսարանի հիմնադիր փաստաթղթերը «արկածախնդիր փոփոխությունների ենթարկելու փորձերը»:
Մենք կհետեւենք իրադարձությունների հետագա զարգացմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44