Հայաստանում անհրաժեշտ է լիցենզավորում մտցնել պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաեւ պիրոտեխնիկական արտադրանքի ներմուծման, պահպանման, օգտագործման եւ առեւտրի համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նրա խոսքով, լիցենզավորումը թույլ կտա ավելի արդյունավետ վերահսկողական միջոցառումներ իրականացնել: «Փոփոխությունները, մասնավորապես, ենթադրում են պետական տուրքերի, ինչպես նաեւ օրենք խախտելու համար տուգանքների ներդնում»,- ասաց Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ լիցենզիայի տրամադրման հիմնական չափանիշների եւ պարտադիր պահանջների սահմանման շնորհիվ, գործընթացն ավելի վերահսկելի կդառնա։ «Այս ամենը դրական ազդեցություն կունենա հասարակության վրա», - ընդգծեց պատգամավորը։
11:14
10:46
10:25
10:12
09:46
09:21
09:03
21:23
20:45
20:33
11:51
11:43
11:22
11:02
17:17
16:58
16:44
16:22
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27