Փաստաբանների պալատը տարածել է հաղորդագրության՝ ևս մեկ անգամ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից ՍԴ դատավոր ընտրված փաստաբան Սեդա Սաֆարյանի արտոնագրի կասեցման գործընթացին, ինչպես նաև կասեցման որոշման մանրամասներին։
ՓՊ հաղորդագրության մեջ ասված է.
«Փաստաբան Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է իրավական կարգավորումներին համապատասխան իրականացվող ընթացակարգով:
«Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի թիվս այլնի, Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում:
Ընդ որում, օրենքով Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու իրավասությունը պատկանում է Փաստաբանների պալատի խորհրդին, իսկ փաստաբանը պարտավոր է կասեցման հիմքերն ի հայտ գալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տեղյակ պահել Փաստաբանների պալատի խորհրդին:
Միաժամանակ, Օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
30.11.2022թ. ՀՀ փաստաբանների պալատ է մուտքագրվել Սեդա Սաֆարյանի՝ փաստաբանական գործունեության թիվ 116 արտոնագիրը կասեցնելու մասին դիմումը, որով վերջինս խնդրել է 08.12.2022թ. կասեցնել այն:
Որպես հիմք Սեդա Սաֆարյանի կողմից կցվել է.
1. 30.06.2022թ. ՀՀ Կառավարության թիվ 963-Ա որոշումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին.
2. հայտարարոթյան պատճեն, որով Սեդա Սաֆարյանը տվել է համաձայնություն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ.
3. ՀՀ ազգային ժողովի՝ 15.09.2022թ. թիվ ԱԺՈ-45-Ա որոշումը՝ Սեդա Սաֆարյանին 12 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու մասին:
Կասեցման դիմումին կից չի նշվել կամ կցվել որևէ հիմք, որը կփաստեր Սեդա Սաֆարյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը 08.12.2022թ. կասեցնելու վերաբերյալ:
15.12.2022թ. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, քննության առնելով արտոնագրի գործողության կասեցման դիմումը, բավարարել է այն՝ կասեցնելով փաստաբանական գործունեության թիվ 116 արտոնագիրը դիմումը ներկայացնելու օրվանից` այն է 30.11.2022թ.:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը չէր կարող ողջամտորեն կանխագուշակել, թե ինչու է կասեցման դիմումի մեջ նշվել 08.12.2022 թվականը:
Կասեցման գործընթացում չի քննարկվում փաստաբանի կողմից իր ընտրած ժամանակահատվածում կասեցման հարցը:
Կասեցման հարցը առաջ է գալիս բացառապես այդպիսի հիմք առաջանալու պահից, որի մասին փաստաբանը պարտավոր է Խորհրդին տեղեկացնել 10-օրյա ժամկետում և եթե այդ հիմքը դեռ ի հայտ չէր եկել, ապա անտրամաբանական է դիմել Խորհրդին կասեցման հարցով:
Միաժամանակ Սեդա Սաֆարյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել կասեցման որոշումը:
Ուստի, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը Սեդսա Սաֆարյանի կողմից ներկայացված դիմումը դիտարկել և բավարարել է այն ներկայացնելու օրով` նկատի ունենալով համապատասխան հիմքի առկայությունը և դրան համապատասխան սահմանադրական դատարանի դատավորի և փաստաբանի կարգավիճակների միաժամանակյա առկայության բացառման օբյեկտիվ ակնկալիքը:
Ողջ վերոգրյալը հաշվի առնելով՝ փաստենք, որ ՀՀ փաստաբանների պալատը գործել է գործող իրավակարգավորումների շրջանակում և իր գործողություններով չի խոչընդոտել ո´չ փաստաբանի գործունեությանը և ո´չ էլ փաստաբանի վստահորդների իրավունքների դատական պաշտպանութանը»։
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56