Նկատի առնելով Սահմանադրության 164-րդ հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 4-րդ հոդվածի, «Հանրային ծառայությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումները «Հայաստան» խմբակցությունն անհրաժեշտ է գտել ներկայացնել այս որոշման նախագիծը»,-խորհրդարանում հայտնեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը:
Նա հյատնեց, որ նշված իրավակարգավորումների համաձայն ՍԴ դատավորը իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և նման գործունեություն է համարվում անհատ ձեռնարկատեր լինելը:
Պատգամավորը նշեց, որ Սաֆարյանը, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձենարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը:
Նա հայտնեց, որ դիմումի մշակման և որոշման նախագիծ ներկայացնելու համար հիմք են հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունները և մամուլում ու այլ հրապարակումները:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Սեդա Սաֆարյանը 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի որոշմամբ ընտրվել է ՍԴ-ի դատավոր և պաշտոնը ստանձնելու երդումը տվել է դեկտեմբերի 16-ին, թեև ՍԴ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն, նրա պաշտոնի ստանձնման օրը դեկտեմբերի 10-ին է և ըստ իրավաբանական անձանց ռեգիստրում տեղադրված տեղեկատվության 2023 թվականի հունվարի 27-ին է դիմել և դադարեցրել անհատ ձեռներեցի գործունեությունը:
Ընդդիմադիր պատգամավորը, նկատելով, թե ԱԺ-ն լիազորություն չունի այդ խախտման համար դադարացնել ՍԴ դատավորի գործունեությունը, ասաց, որ այդ պատճառով էլ որոշման նախագիծ է ներկայացվում հարցով բարձրագույն դատարան դիմելու համար:
Մինասյանը նաև նշեց, որ Սեդա Սաֆարյանը խախտել է իր հիշատակած օրենքների պահանջները:
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56