«Բոլորն ընդունում են խախտման փաստի արձանագրութոյւնը, այլ բան է, որ քաղաքական մեծամասնությունը տարբեր ձևակերպումներով՝ «անփութություն», «ժամանակին չհետևել», «տեխնիկական պատճառ» է որակում այն, բայց չի կարելի օրինականությունը ոտնատակ տալ, այն երկակի ստանդարտի կիրառում է նշանակում»,-ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին բարձրագույն դատական ատյանի դատավորի լիազորությունից զրկելու միջնորդության քննարկումն ամփոփեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա հայտնեց, որ եթե դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ մեկ օրով ձոռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կիրառվել է օրենքի պահանջը և դադարեցվել է լիազորությունները, ապա 12 օրվա նման խախտման համար նույն նորմը պետք է կիրառվի նաև Սեդա Սաֆարյանի նկատմամբ:
«Չի կարելի, այն պատճառով՝ այնքանով, որքանով Սեդա Սաֆարյանը ձեր սիրելին է, չկիրառվի օրենքի պահանջը, այն հենց նշանակում է օրենքը ծառայեցնել անձին, այլ ոչ թե հանրությանը և հասարակական շահին… Մենք ներկայացրել ենք այս որոշման նախագիծը՝ ունենալով մեկ նպատակ՝ երկրում ապահովել օրինականությունը, մասնակցել և նպաստել օրինականության հաստատմանը, մնացածը՝ ձեր խղճին ու համոզմունքներին և մեր ընտրողների գնահատականներին»,-ամփոփեց Մինասյանը: ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին որոշման նախագծին փակ, գաղտնի քվերակությամբ պատգամավորների ընդհանուր թվի 3/5 կողմ ձայների դեպքում միայն կընդունվի և հավելեց, որ իր ելույթից րոպեներ անց 30 րոպեի ընթացքում միջանցքում կազմակերպվելու է քվեարկությունը:
Աղբյուր` Panorama.am
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56