Ադրբեջանի իշխանությունները վերսկսել են քննադատների և անկախ խմբերի նկատմամբ հետապնդումները: Այդ մասին նշվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակված զեկույցում: Եվրամիությունը և միջազգային ֆինանսական հաստատությունները հազվադեպ հնարավորություն ունեն մարդու իրավունքների առնչությամբ բարեփոխումների հարցում պնդելու համար՝ մինչ Ադրբեջանն ակտիվորեն ֆինանսական և այլ գործընկերության հնարավորություններ է փնտրում վերջերս գրանցված տնտեսական անկումից դուրս գալու համար:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց քննադատողների հետապնդումներին նվիրված իր 75 էջից բաղկացած զեկույցում փաստագրում է քաղաքացիական հասարակությանը ճնշելուն ուղղված իշխանությունների գործադրած ջանքերը:
Իշխանությունները լայնամասշտաբ բռնաճնշումներ են իրականացնում իրենց ընդդիմադիրների դեմ՝ փորձելով խեղդել քննադատական ձայները կեղծ մեղադրանքների միջոցով:
«Իշխանությունների օրենսդրական և քաղաքական սահմանափակումներն ուղղված են անկախ կազմակերպությունների գործունեությունը կասեցնելուն: Հետապնդումների են ենթարկվում նաև փաստաբանները, որոնք պաշտպանում են իշխանության ընդդիմադիրներին: Չնայած իշխանություններն ազատ են արձակել մի շարք իրավապաշտպանների և այլ ձերբակալվածների 2016 թվականի սկզբին, շատերը շարունակում են մնալ ճաղերի հետևում կամ ստիպված են եղել հեռանալ երկրից»,- ասված է զեկույցում:
Զեկույցը կազմելու համար կազմակերպությունը զրուցել է 90 իրավապաշտպան, ՀԿ-ների ղեկավար, լրագրող և ընդդիմադիր կուսակցությունների անդամների հետ:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55