Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ իր անտրամաբանական խոսքերի մեջ ներառելով Հայաստանի ղեկավարության «ագրեսիվ հռետորաբանության» մասին արտահայտությունը։ «Մենք դատապարտում եւ մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, որը համառորեն կրկնում է մարտի 18-ի Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը։ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որը սպառնում էԱդրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ անտեսում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։ Նա նաեւ հայտարարել է «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների եւ պատմական հողերի բնակեցման դեմ Հայաստանի պահանջների անհեթեթությունը, այն դեպքում, երբ Հայաստանն ինքը հայերին ապօրինաբար վերաբնակեցրել է ադրբեջանական տարածքներում՝ ինչպես իր տարածքում, այնպես էլ 30 տարվա ընթացքում Հայաստանի կողմից օկուպացված քաղաքներում եւ գյուղերում ադրբեջանցիներին պատկանող գույքի ոչնչացման հետ մեկտեղ»։ «Այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաեւ Պրահայի եւ Սոչիի պայմանավորվածություններին, որոնց Հայաստանը բազմիցս հղում է անում»,- ընդգծել է Հաջիզադեն։ «Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես մտադիր է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ ռեւանշիստական քաղաքականությունից, ապա պետք է հրաժարվի նման ագրեսիվ հռետորաբանությունից»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Եթե հայկական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, նա պետք է դադարեցնի վերաինտեգրման նպատակով հայ բնակչության հետ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների շփումներին միջամտելու փորձերը»,- հավելել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ օրերս՝ մարտի 18-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնալիքների հերթական հեղեղն էր տեղացել Հայաստանի հասցեին սպառնալիքների եւ վերջնագրերի հերթական խմբաքանակով՝ հաճոյանալով իր ժողովրդի լսողությանը այնպիսի ջերմագին եւ ատելության արտահայտություններով, ինչպիսիք են «հայրենի Ղարաբաղ», «հայրենի Զանգեզուր», հայերի «տերեր» ու «հովանավորներ» եւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մեկ պայման…»։ Այնպես որ, միանգամայն պարզ է, թե կոնկրետ ով է աչքի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02