«Հրապարակ» թերթը գրում է. «Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական պատգամավորները ստում են՝ ասելով, որ իրեն հրավիրել են 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին, եւ ինքն ինչ-ինչ պատճառներով չի ներկայացել: «Ինձ այդ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել»,- մեզ ասաց Խաչատրյանը: Իսկ գուցե ոչ թե Անդրանիկ Քոչարյանն է հրավիրել, այլ միջնորդավորվա՞ծ հրավեր է եղել։ «Եթե ես ասում եմ՝ հրավեր չի եղել, ես ասում եմ` Անդրանի՞կը, թե՞ Կանդրանիկը: Հրավեր առհասարակ չի եղել, թեեւ հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու»։ Խաչատրյանը չի պատրաստվում գնալ մի տեղ, որտեղ իրականությունը ներկայացնում են այնպես, ինչպես ցանկանում են։ Թե ինչու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մասնակցեց հանձնաժողովի նիստին, Գասպարյանի երբեմնի տեղակալը չի կարող ասել, թեպետ նախապես իմացել է, որ գնալու է․ «Գնալուց հետո չեմ խոսել հետը»: Իսկ խորհուրդ չտվեցի՞ք, որ չգնա։ «Դե, հիմա»։ ՔՊ խմբակցությունից մեզ պատմել են, որ Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե Տիրան Խաչատրյանը հանձնաժողովի նիստերին ներկայանալու փոխարեն իրեն առաջարկել է հանդիպել «տեցի կռուգում», ասե՞լ եք նման բան: Տիրան Խաչատրյանը վստահեցրեց, որ նման բան չի ասել․ «Ես ընդհանրապես իր հետ շփում չեմ ունեցել, իսկ եթե նման բան է ասել, ապա լկտի սրիկա է, ի՞նչ ասեմ»։ Բանակում 5-րդ շարասյան մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն էլ անդրադառնալով՝ Խաչատրյանն ասաց․ «Եթե եղել է, թող զբաղվեն»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02