«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խորին ցավով հայտնում է, որ 2023 թվականի մարտի 24-ին 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը
Հրանտ Թադևոսյանը անգնահատելի և մեծ ավանդ ունի Հայաստանի գազաէներգետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում։ Նա երկարամյա ճանապարհ է անցել համակարգում՝ ՀԽՍՀ Գազիֆիկացման պետական կոմիտեի ճարտարագետից մինչև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն։
Կրթությունը ստացել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է գերազանցությամբ։ Սովորել է Մոսկվայի կառավարման համամիութենական բարձրագույն դպրոցում
Աշխատանքային գործունեությունը գազի ոլորտում սկսել է 1985 թվականից որպես ՀԽՍՀ Գազիֆիկացման պետական կոմիտեի Շահագործման-տեխնիկական վարչության ճարտարագետ, այնուհետև՝ ավագ ճարտարագետ և առաջատար ճարտարագետ։ 1986 թվականին աշխատել է ՀԽՍՀ «Պետագրոպրոմ»-ի Էլեկտրաֆիկացման, էներգետիկայի և գազիֆիկացման վարչության առաջատար ճարտարագետ, այնուհետև՝ Էլեկտրաֆիկացման, էներգետիկայի և գազիֆիկացման բաժնի գլխավոր մասնագետ։ 1992–1999թթ․զբաղեցրել է «Հայգազվառելիք» պետական ձեռնարկության Գազիֆիկացման և գազամատակարարման վարչության Տեխնիկական բաժնի ճարտարագետի պաշտոնը, «Հայգազարդ» ՀՆՊՁ-ում աշխատել է որպես Արտաքին հարաբերությունների վարչության ճարտարագետ, այնուհետև՝ «Հայգազարդ» պետական կոնցեռնում՝ Գազիֆիկացման և գազամատակարարման վարչության պետի տեղակալ, Արտաքին հարաբերությունների վարչության պետի տեղակալ, Արտաքին հարաբերությունների բաժնի պետ, Արտաքին կապերի վարչության պետի տեղակալ։ 1999 թվականի հունիսին նշանակվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում (հետագայում վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) Հեռանկարային զարգացման, փորձագիտության և բնապահպանության վարչության պետ, 2002 թվականի հունվարին՝ Տեխնիկական վարչության պետ, հետագայում՝ 2011 թվականի փետրվարին զբաղեցրել է Ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետի պաշտոնը։ 2016 թվականի հոկտեմբերին ընտրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն։
Երկար տարիներ աշխատելով գազի համակարգում՝ ոլորտի կայուն զարգացումը համարել է իր աշխատանքի գլխավոր նպատակը և կոչումը, իր գիտելիքներն ու հսկայական փորձը ներդրել է Հայաստանի գազի տնտեսության վերականգնման և համակարգը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար։
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի համար» հուշամեդալով: ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի կողմից արժանացել է «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ», «Գազպրոմ» ՀԲԸ ղեկավարության կողմից՝ «„Գազպրոմ“ ՀԲԸ պատվավոր աշխատող» կոչումներին: Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահության կողմից արժանացել է «ՌԴ վաստակավոր ճարտարագետ» պատվավոր կոչմանը: Գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է «Գազպրոմ» ՀԲԸ շնորհակալագրին։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56